Ինձ հաճախ են գրում մարդիկ, թե Արցախի շատ բնակիչներ թողել են հայրենիքի այդ սրբազան վայրը և ՀՀ տարբեր հատվածներում իրենց հաճույքն են վայելում, իսկ մենք շարունակում ենք գիշերները ցերեկ դարձնել հանուն Արցախի։ Դրան գումարած, կան արցախցիներ էլ, որոնք ոչ միայն չեն գնահատում դա, մի բան էլ ծաղրում ու արատավորում են այս նվիրումը։
Ես նման դժգոհություններին միշտ պատասխանում եմ մեկ մտքով.
2020-ի պատերազմի ժամանակ Արցախից փախել է մոտ 5000 տղամարդ։ Նրանք Արցախի տղամարդկանց 10 տոկոսն էլ չեն կազմում։ Արցախում մնացած ու հայրենիքը իրականում պահած մարդիկ այդ փախածներին գիտեն, ճանաչում են և դրանց տղամարդ չեն համարում։ Փոխարենը Արցախում կան 140 հազարից ավելի մեր հայրենակիցներ, ովքեր նվիրումի և ջերմության օրինակ են։ Պետք չի մի քանի պատեհապաշտների պատճառով վատ վերաբերվել բոլորին։
Նույնկերպ, եթե վաղը մի սպառնալիք լինի ՀՀ որևէ մարզի նկատմամբ, ես վստահ չեմ, թե շատերը չեն փախչի ու ապաստան փնտրի սյլ վայրերում։ Արդյո՞ք մենք պիտի այդպիսի մարդկանց պատճառով չգնահատենք այն նվիրյալներին, ովքեր մնում ու կռիվ են տալիս, պահում են հողը։ Իհարկե, պիտի սիրենք հողն ու հայրենակցին անկախ այնտեղ եղած մոլախոտերի քանակից։
Իմ մասին էլ մոլախոտերը ամեն օր վայրահաչում են, քիչ չեն նաև Արցախի մոլախոտեր, բայց մոլախոտը նրա համար է, որ կեղտոտի շրջապատը։ Ուշադրություն չեմ դարձնում, շարժվում եմ առաջ, քանի որ գիտեմ, թե ովքեր են ապրում Արցախում ու ինչու պիտի ես շարունակեմ ապրել հանուն Արցախի։
Ի վերջո, Արցախցի կանայք գիտեն, թե ինչպես մոլախոտերը զատեն օգտակար խոտից ու ժինգյալով հաց պատրաստել։
Արցախը մեր հպարտությունն է, Արցախը նաև մեր պետականության հենասյունն է, եթե Արցախն ընկավ, ապա չի կարող կանգուն մնալ ամբողջ Հայաստանը։ Սա պիտի գիտակցենք, որ շատ ամուր պահենք Արցախն ու Սյունիքը, իսկ մոլախոտերի դեմ միշտ դեղեր կան։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nhokhikyan/posts/pfbid0TCD2xBXPosk7ZzXZF6r4MC8H822sojN7afdXq5sDhd4zYi4qkSGUUVQ4aWcGWAnAl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել