ՔՊ-ականները, չունենալով այլ զբաղմունք ու PR-ի մատերիալ, շարունակում են օրումեջ հիշեցնել Հայաստանում սեպտեմբերին կայանալիք «Starmus VI» անվամբ փառատոնի մասին՝ փորձելով, ըստ երևույթին, համատարած խավարի մեջ հանրության ուշադրությունը կենտրոնացնել միակ «լուսավոր կետի» ուղղությամբ:

Այս անգամ էլ, մասնավոապես, Նիկոլի աշխատակազմի ղեկավար Հարությունյան Արայիկն է (լայն ժողովրդական մասսաները նրան նույնակացնանում են «Cucurbita»-ի հետ) աչքալուսանք տվել ազգին, թե բա՝ Լուսնի վրա քայլած մարդը կլինի Երևանում:

Փառատոնին դեռ բավական ժամանակ կա, և հետաքրքիր կլինի տեսնել, թե է՛լ ովքեր են այս ընթացքում փորձելու «նոր» Հայաստանի գովքն անել՝ այս կամ այն տիեզերագնացի հետույքով: Հիմա հերթը «Cucurbita»-ինն է, որ, փաստորեն, մարդկանց շահագրգռում է Լուսնով:

Ի՞նչ կապ ունի՝ Լուսնի վրա քայլած մա՞րդն է Հայաստան գալու, թե՞ ասենք դդմազգիների նկատմամբ առանձնապես սեր չտածող մեկը: Հիմա, որ Լուսնի վրա քայլած մարդն եկավ-հասավ Հայաստստան, դրանից շարքային հայաստանցուն ի՞նչ: Հայաստանում կյանքն էապես բաելավելո՞ւ է, թե՞ անվտանգային մարտահրավերն են մեղմանալու կամ ասենք դոլարի կուրսը՝ նորմալանալու: Ով էլ ուզում է գա, դրանից Նիկոլի ու թիմի ՕԳԳ-ն չի ավելանալու, իսկ իշխանությունների ջանքերը՝ այսօրինակ մեթոդներով սեփական վարկանիշը բարձր պահելու, հակառակ էֆեկտն են տալու. մարդիկ ակամա համեմատելու են Հայաստանը Լուսնի վրա քայլած մարդու երկրի հետ ու է՛լ ավելի են ատելու սեփական երկիրը, իսկ դրանից առաջ՝ իշխանությանը:

Այնպես որ՝ թո՛ղ Հարությունյան Արոն հանգիստ սսկվի տեղն ու չբզբզա. երկրում կուտակված բացասական լիցքերը կարող են հանկարծ թափվել արայիկների տձև գլխի վրա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել