Հա դե լավ, ի՞նչ եք թռել Քոչիս դեմքին: Թե բա Նիկոլի հետ պասերով փող ու իշխանություն են կիսում: Էն, որ դուք ինչ-որ գերադրականացրած ակնկալիքներ ունեք Քոչից, էդ իրա պրոբլեմը չի, ձերն ա:
Թե բա, տենդեռներ ա շահում, մեկ անձից գնումներով միլիոնավոր դոլարներ ա աշխատում: Ինչպե՜ս կարելի ա:
Ու քանի որ Ռոբերտ Քոչարյանի անվան դեբիլների գումարտակը իսպառ զուրկ է կրեատիվից, եկեք ես պաշտպնեմ մեր մարդ-(նիկոլա)պետությանը: Դրա համար ընդամենը մեկ հարց եք տալիս.
Ախպեր, խի՞ չպետք ա Նիկոլից փողեր ստանա, եթե մինչև հիմա գոնե մի անգամ չի ասել, որ Նիկոլը դավաճան է:
Չի ասել, չէ՞: Բա էլ ի՞նչ կա:
Երբ/եթե հիմարություններ ասելու ցանությունն անցնի, փորձեք ավելի կառուցողական լինել: Էդ էլ հո Քարագլուխի հանձնելու մասին հարցը չի՞, որ ամաչեք տալ: Ֆլեշմոբ արեք, կամ էլ ուղիղ հարցրեք. Նիկոլը դավաճա՞ն ա, Ռոբ ջան: Եթե հա, ապա կոնկրետ ինչի՞ համար:
Հենց տենց էլ կարաք հարցնեք, արխային, Ռոբի համար չի սպանի: Իրանք տենց առյուծ ճղող են մենակ երբ վլաստն էլ ա իրանցը, իրավապահն էլ, դատարնն էլ ու ի դեպ, դրանով էլ են շատ նման իրենց սիրելի օրթախ Նիկոլին ու յուր լնգուլավազին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid06E3Qs6beHkgkzFV5WntbWsZ1xgni6BMTXRftpvcnaGvT6fZFWM8KkCULvUXffPobl&id=100013972788277
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել