Շատ ժամանակ չի անցել, երբ թշնամուն շուրջ 200 գյուղ և քաղաք հանձնած Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, որ առաջին անգամ նոր գյուղ է կառուցվելու։ Այդ հայտարարությունից օրեր անց Ադրբեջանում լուսանկարներ հրապարակվեցին Կովսականում նոր "խելացի գյուղ" ծրագրի և դրա բնակեցման մասին։ Այդ գյուղն Իլհամ Ալիևը կարողացել է կառուցել առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի շնորհիվ` տարածքը հանձնելու, այնուհետև ականապատ դաշտերի քարտեզները տրամադրելուց հետո։
Փաշինյանի և Ալիևի համատեղ ջանքերով Արցախում վերջին երկու տարում կառուցվել են նաև Ֆիզուլիի միջազգային օդանավակայանը, բազմաթիվ թունելներ, կամուրջներ և ճանապարհներ։ Ցավալին այն այն է, որ ճանապարհների կառուցմանը ներգրավված չէ Ալեն Սիմոնյանի եղբոր ճանապարհաշինական ընկերությունը, հեղինակային հսկողությունը առանց մրցույթի տրված չէ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալին, իսկ մյուս աշխատանքներն իրականացնող բոլոր ընկերությունների տնօրենը Նիկոլ Փաշինյանի եղբայրը չէ։ Հուսանք այդ անարդարությունը շուտ կվերացվի։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid0r7wuwDhYmB278LLEaxjSdJNLd7zfhhjBhNXbP8s1qVxtwaVMbeR2nycHHtxFTNbKl&id=100015404379664
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել