Մուրադ Փափազյանին Հայաստանում անցանկալի անձ ճանաչելու հետևում պետք է տեսնել այս նկարը։
2022-ի մայիսի 27-ին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Հայաստան պաշտոնական այցի շրջանակում Գորիսում հանդիպել էր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, լուսանկարվել միասին։ Փարիզի քաղաքապետին Հայաստանում ուղեկցում ու հանդիպումները կազմակերպում էր Ֆրանսիայի հայկական ընկերությունների խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը։
Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումից ու ներքևի նկարի հրապարակումից անմիջապես հետո Ադրբեջանը հիստերիա է բարձրացրել, ինչին մայիսի 28-ին հաջորդել է Հայաստանի վարչապետի քայլը՝ հրաժարվելով Փարիզի քաղաքապետի հետ նախօրոք պայմանավորված հանդիպումից առանց որևէ մեկնաբանության։
Ադրբեջանը հատուկ դժգոհություն էր հայտնել ոչ միայն Անն Իդալգոյի, այլև հենց Մուրադ Փափազյանի գործունեության առումով, ինչից հետո էլ սև ամպեր կուտակվեցին հայ հայտնի ու Եվրոպայում ազդեցիկ գործչի գլխավերևում։
Տրամաբանական էր, որ Նիկոլ Փաշինյանը ընդառաջ կգնա Իլհամ Ալիևի հերթական պահանջին ու հայ ազգային գործչին կարգելի հայրենիք մտնել։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nhokhikyan/posts/pfbid0StctEG4GbDGdWUJKw4u75F4nTU7HskSEPNaBCAHP7opFeDsNKbUsdbMfcdcWUagwl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել