Ռուսաստանից փող ակնկալելն, ինչը դիտվում է այլընտրանք եվրոպական մերձեցմանը, ոչ թե պետության շահից է բխելու, այլ հենց իշխանության: Պետության երկարաժամկետ շահը պահանջում է եվրոպական ուղղվածության, իսկ իշխանության պահպանման շահը՝ ֆինանսների առկայություն, ինչն, իր հերթին, ուժեղացնում է կախվածությունը ՌԴ-ից: Իսկ ֆինանսներ մեզանում կան՝ ուղղակի պետք է կարողանալ հարկել հենց իշխանություն ունեցող անձանց: Սա այն դասական դեպքերից է, երբ երկրի իշխանությունը օբյեկտիվորեն խոչընդոտում է պետության հեռանկարային զարգացմանը: Այստեղից եզրակացությունը՝ օր առաջ անհրաժեշտ է ազատվել այդ «բալաստից»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10200210106726297?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



