Ինչու՞ են Նիկոլի պրոպագանդիստները կրկին կախվել ընդդիմության … ունքերից։
Նիկոլական սպասարկուների ոհմակը շարունակում է Հ1-ում իր մի կտոր հացը վաստակել Նիկոլին ծառայելով և ուրանալով ազգային, պետական շահերը:
Ինչու՞ են «կախվել» ընդդիմությունից:
Ընդդիմությունը կարողացել է փաստել՝ Հայաստանում կա քաղաքական ճգնաժամ և դա արձանագրում են նաև միջազգային գործընկերները:
Ընդդիմության կողմից բարձրաձայնված և համաժողովրդական աջակցություն ստացած ազգային օրակարգը մնացել է Նիկոլի, նրա սպասարկուների, նրա աշխարհաքաղաքական տերերի «բկին»:
Ու՞ր է ընդդիմությունը. ընդդիմությունը ձեր «կոկորդին» է:
Քաղաքական ճգնաժամի հիմքում Նիկոլի դելեգիտիմացումն է:
Նիկոլին նորից լեգիտիմացնելու համար փորձում են ընդդիմությանը «գցել նեղն» ու как ни в чём не бывало երկրում, նորից լծեն խորհրդարանական աշխատանքի, որպեզի իրենց կարճ խելքով լուծեն լեգիտիմացման հարցը, ընդդիմությանը մասնակից դարձնեն կատարվող դավաճանություններին:
Ընդդիմության ձևավորած օրակարգն այսօր հարցականի տակ է դնում Նիկոլի քաղաքական որոշումների, այդ թվում ՝ Արցախի հարցով շարունակական նահանջի քաղաքականության լեգիտիմացումը նաև դրսի աչքերում:
Ընդդիմությանն ատում են ոչ միայն ներսի թշնամիները, այլ ՝ Ադրբեջանի և Թուրքիայի վերնախավի ներկայացուցիչները:
Որպեսզի «դրսի» խաղացողները վստահ լինեն, որ մեզ կզցնելը և դավաճանական փաստաթղթեր ստորագրելը լինելու են երկարաժամկետ, միայն Նիկոլը քիչ է, ուստի պետք է, որ կողքից այլ ուժեր, մարդիկ աջակցեն:
Ընդդիմությունը չի աջակցելու Նիկոլին, հետևապես իրենց պետք է հասարակական-քաղաքական դաշտում ունենալ «լոյալ» նիկոլաբնակ գործիչներ, քաղաքական ուժեր, ուժիկներ և անուժիկներ, որպեսզի պատրանք ստեղծվի, թե ամբողջ ժողովրդով ենք ծախում Արցախը, ոչ թե Նիկոլը, ամբողջ ժողովրդով ենք հանձնում Հայաստանի ինքնիշխանությունը, ոչ թե ՝ Նիկոլը:
«Рафик ни в чём не виноват»...
Այս արյունոտ իշխանությանը պետք է ոչ թե հակակշռել, այլ ՝ վերացնել, չեզոքացնել:
Այս աղետալի ժամանակներում ընդդիմությունն ի՞նչ պետք է քննարկի ՝ դատախազի նշանակու՞մը, ով Նիկոլի հերթական «շիստյորկան» է, որ բռնվել էր Նիկոլի խորհրդականի պաշտոնում քիթն իրավապահ համակարգի աշխատանքների մեջ մտցնելիս, թե՞ ՝ «ոչ մի բան» պաշտպանության նախարարի փաթեթը, որ գենշտաբն այլևս կորցնում է իր ինքնուրույնությունը:
Նիկոլական հերթական փնթիանոցն է:
Մեր փողերով, հարկերի հաշվին Էդմոն Մարուքյանը ստանում է աշխատավարձ, որպես հատուկ հանձնարարություններով դեսպան:
Այսինքն՝ նա պետք է աշխատի դրսի հետ, արտաքին կապերով զբաղվի, մինչդեռ քանի՞ տոկոս է նվիրում Մարուքյանն իր բուն գործունեությանը, և քանի՞ ՝ այս իշխանություններին արդարացնելու համար ընդդիմության հասցեին վայրահաչելով:
Սպասելիքները, որ ձևավորում են, թե ընդդիմությունը պետք է դառնա ինստիտուցիոնալ, «гроша ломаного не стоит»:
Մի պետությունում, որտեղ ինստիտուտները բնաջնջվում են կամ բնաջնջված են, ի՞նչ ինստիտուցիոնալ աշխատանք:
Հայաստանում կա մի կլոունի ցիրկ, դա Նիկոլ Փաշինյանն է:
Ընդդիմությունը Նիկոլին հեռացնելու մանդատ է ստացել:
Ընդդիմությունն ու ԲՀԿ-ն խաղացել են Նիկոլի խաղը. 2020-ի նոյեմբերի 9-ից հետո ընդդիմության օրակարգում արտահերթ ընտրությունների պահանջ չկար:
Դա Նիկոլի կուտն էր, որը նաև խորհրդանում կյանքի կոչվեց:
Մարուքյանն ասում է ՝ ապաքաղաքական մարդիկ չպետք է զբաղվեն քաղաքականությամբ:
Ճիշտ է ասում, բայց սխալ մարդկանց է ասում:
Ապաքաղաքական ողջ բոլուկը ՔՊ-ի ցուցակում է:
Մարուքյանը խոստովանում է ՝ այս իշխանությունների բերած ամեն ինչն անորակ է, այդ թվում ՝ օրինագծերը և հույսները դրել են ընդդիմության վրա:
Ձեզ սպասարկող ու հետույք մտնող լիքը տարաբնույթ ոչնչությունների դնեք պաշտոնների, ընդդիմությունն էլ ձեր փոխարեն աշխատի՞:
«Հողերը գլխներիդ», թե Հայաստանում կա ժողովրդավարություն, քաղբանտարկյալները հե՞չ, ոստիկանական բռնությունները հե՞չ:
Աղվեսը պոչին վկա է բերում, Մարուքյանը հղում է անում մի հետազոտության, որն ամբողջությամբ սուբյեկտիվ քաղաքական «թրքած» գրվածք է ՝ հավաքական սորոսականների կողմից:
Անգամ այդ զեկույցում Հայաստանը չորրորդ տեղում է democracy index-ով:
Մեր ռազմագերիներին թողել եք պատանդ, գնում եք տարատեսակ պայմանավորվածությունների Ադրբեջանի հետ, առանց նրանց վերադարձի ու դեռ ընդդիմությանն ասում եք ՝ Լավրովի Հայաստանում գտնվելու ժամանակ ընդդիմությունը պլակատ չի տարել:
Ընդդիմության գլխավոր թեզն է ՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, դու կարո՞ղ ես դա ասել, էդմո՛ն:
Դու և քո շեֆ Նիկոլ Փաշինյանն եք բարձր ամբիոններից տարածում ադրբեջանական թեզեր, Էդմո՛ն:
Դուք եք ադրբեջանական սազանդարները Հայաստանում, մուղամչիները:
Օրինակ, երբ Միշելի մոտ համաձայնում եք ԼՂ փոխարեն «Ղարաբաղ» տերմինն օգտագործել, որ «Ղարաբաղի ժողովուրդ»-ը փոխարինվի «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչություն» թեզով:
Թուղթ ու գրիչով կարդա Նիկոլի ելույթները, Էդմո՛ն, որ հաշվես՝ քանի ադրբեջանական թեզ է բերել Հայաստանի քաղաքական դաշտ, արդարացնելու համար սեփական դավաճանությունը, ժողովրդի զայրույթից փրկելու համար հինգերորդ կետը:
Պետրոս Ղազարյանը, որ դարձել է Նիկոլի քաղաքական սանիտարը, նրա կեղտոտ հետույքը լրատվականով սրբելով է զբաղված, ընդդիմադիր մամուլին անուն է կպցնում, ասում է ՝ «պայմանական մամուլ է»:
Քոքից կտրելու եմ ցանկացած կեղծիք առանց բացառության, թե ով է ասում՝ Նիկոլը, Էդմոնը, ԱԽՔ-ը, «քխք»-ը, «վխք»-ը և այլն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.ashotyan/videos/630772061277600
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել