Անդոնը՝ փշալարերի հետևում

ԱԺ-ում խոսելով ոստիկանության նկատմամբ վստահության թեմայով, ինչպես նաև այդ վստահության բարձրացման հարցում թվայնացման պրոցեսի կարևորության մասին՝ Անդոնը հայտարարել է, թե իրենց նպատակը հենց վստահության մթնոլորտի բարելավումն է: «Քաղաքականության անցուդարձի մեջ ոստիկանության պահվածքն էսօր շատ ավելի հպարտ է, և ինքն իր կեցվածքով ընկալելիա դարձել և փշալարերի հետևում չի պախկվում: Դրա մեջ էլ հպարտոթյուն կա, մենք դա չենք նկատում, ոնց որ դա չի եղել»,-հայտարարել է «հպարտ» Անդոնը:

Տվյալ պարագայում «հպարտ» եզրույթը պետք է ընկալել ոչ թե իր ուղիղ իմաստով, այլ՝ փոխաբերական. «հպարտ» կնշանակի Նիկոլի նվիրյալ, և այդ իմաստով, այո, անդոններին հաջողվել է հայրենի ոստիկանությանը հպարտացնել մինչև վեջին խազը՝ իրականում, սակայն պատվազուրկ անելով այդ կառույցը:

Միևնույն ժամանակ հայտնի չէ, թե ինչպես է ոստիկանության նիկոլացումը նպաստել այդ կառույցի հեղինակության բարձրացմանը կամ հասարակություն- ոստիկանություն երկխոսության խորացմանն այն դեպքում, երբ բոլորի աչքի առաջ է ասենք դիմադրության շարժման բազմահազար մասնակիցների նկատմամբ ոստիկանների ամառային հայտնի տեռորը:

Մի կառույց, որը դարձել է ոմանց ձեռքին իշխանապահպանման կույր ու քոռ գործիք, չի կարող ունենալ մեծ հավակնություններ՝ հասարակության կողմից ընկալելիության հարցում: Ցավն այն է, որ անդոնների ձեռամբ իշխանությունների համար հաչան շան դերում հայտնված որոշ ոստիկանների պատճառով ստվերվում է համակարգում տասնամյակներ աշխատող բարձր պրոֆեսիոնալների մասնագիտական վաստակը, և ոստիկանի հավաքական կերպարը, փաստորեն, դեգրադացվում է՝ անդոնների անբարո քմահաճույքների պատճառով:

Հայաստանում իշխանափոխություն պետք է առաջին հերթին ուժայիններին, որպեսզի կարողանան ազատվել անդոնային կապանքներից, որոնցից մինչև հոգու խորքը զզվել են անխտիր բոլորը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել