ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը «կուտ ա տալիս» ժողովրդին, ըստ իր «վզին դրած»-ի։
2023 թվականին կենսաթոշակներն ու նպաստները կբարձրանան 2 փուլով (մինչև) 6000 դրամով։
Այսօր ԱԺ-ում լրագրողներին այդ մասին ասեց Սոցապ նախարար Մկրտչյանը։
Այստեղ բանալի բառը` «մինչև»-ն է։ Նա չի խոստանում 6000, այլ ասում է մինչև 6000: Սա նման է 15 տարի առաջվա ինտերնետ փաթեթների գովազդներին։
3000 դրամը ևս մինչև 6000-ն է...
Թեկուզ եթե անգամ 2023-ին, բոլորի կենսաթոշակը համատարած բարձրանա 6000-ով, դա որքանո՞վ կծածկի գնաճը։ Սպառողական նվազագույն զամբյուղի արժեքն այսօր 73400 դրամ է, մեկ տարում աճել է 21,7 տոկոսով և մինչ 2023-ը դեռ կշարունակի աճել։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/HAYK007/posts/pfbid0261uwFKcBtscoFYSjC69iPLC3PzsfVHQEPryceBJX8VY5AE7JdophuEaUhJAyiJKCl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել