Նիկոլի կյանքի ամենամեծ նվերը

Նիկոլը հեռախոսազրույց է ունեցել իր մեծ եղբոր՝ Էրդողանի հետ. մեկմեկու շնորհավորել են կրոնական տոների առթիվ, ընդգծել երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման երկկողմ գործընթացի կարևորությունը՝ ակնկալելով, որ ՀՀ-ի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները սեղմ ժամկետներում կյանքի կկոչվեն:

Սա Նիկոլի համար, իհարկե, դարակազմիկ իրադարձություն է. նա խոսել ու շնորհավորանքներ է ընդունել մեկի կողմից, ով նրա մասին խոսելիս նույնիսկ անունը չի տալիս: Հիմա, փաստորեն, ոչ միայն անունը տվել է՝ Նիկոլ, այլև խոսել հետը ու խոսել չափազանց կարևոր թեմայով՝ հարց, որից, ըստ էության, կախված է Նիկոլի կարյերայի հարցը:

Ինչի՞ արդյունք է Էրդողանի մեծահոգությունը՝ Նիկոլի հանդեպ՝ նկատի ունենալով թուրքական կողմից պարբերաբար հնչող այն հայտարարությունները, որ իրենք ՀՀ-ի հետ երկխոսության բովանդակությունն ու դրա հեռանկարները նախ ճշտում են Բաքվի հետ: Էրդողաի՝ Նիկոլին արված հեռախոսազանգը հետևանք է վերջինիս կողմից Իլհամի բոլոր երազանքները կատարելու պատրաստակամության: Թուրքիայի հետ երկխոսության ամենավատ կողմը հենց այն է, որ այդ երկխոսությունն Անկարան պայմանավորում է բացառապես Իլհամի բարի ցանկությամբ՝ չդրսևորելով և որևիցե ցանկություն՝ դուրս գալու փոքրիկ բռնապետի գծած շրջանակից:

Նիկոլը դրան ոչ միայն դեմ չէ, այլև սատարում է գաղափարը: Նա էլ է նույն Ռուբինանին թուրք գործընկերոջ հետ հանդիպման ուղարկելուց առաջ, վստահաբար, մի հատ ճշտվում Ալիևի հետ, ստանում շպարգալկաները, դնում Ռուբոյի ձեռքն ու առաքում, ինչի գործնական արդյունքն է դառնում ասենք հայ-թուրքական սահմանի ակնկալվող բացումը՝ երրորդ երկրների համար. սահմանի շահառուն դառնալու է միայն Իլհամը՝ ազատորեն ու անխոչընդոտ կերպով կյանքի կոչելով թուրանական ծրագիրը, որն էլ հենց Նիկոլի իշխանության գինն է:

Էրդողանը մեկ հարցով է զանգել Նիկոլին՝ արագացնել երրորդ երկրների համար սահմանի բացման մասին ձեռք բերված պայմանավորվածության իմպլեմենտացիան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել