Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը դուրս է եկել Ոիմբլդոնի մրցաշարի եզրափակիչ։ Կիսաեզրափակչում Ջոկովիչը 2:6, 6:3, 6:2, 6:4 հաշվով կամային հաղթանակ է տարել բրիտանացի Քեմերոն Նորիի նկատմամբ։ Հանդիպումը տևել է 2 ժամ 34 րոպե։
Ջոկովիչը 13 էյս է կատարել, թույլ է տվել երկու կրկնակի սխալ է թույլ տվել և 17 հնարավոր բրեյք-փոինթներից հաջող է իրացրել 5-ը։ Նորիի ակտիվում կա 7 էյս, 3 կրկնակի սխալ և 3 բրեյք-փոինթ։
Ուիմբլդոնի 6-ակի և գործող չեմպիոն Ջոկովիչը եզրափակչում կմրցի ավստրալացի Նիկ Կիրյոսի հետ, որի մրցակից Ռաֆայել Նադալը հրաժարվեց կիսաեզրափակիչ խաղից՝ վնասվածքի պատճառով։
Նորին առաջին անգամ էր հանդես գալիս Ուիմբլդոնի կիսաեզրափակչում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել