Հայաստանը աշխարհում ամենաբարձր տնտեսական աճն է արձանագրել, բայց կանգնած ենք աղքատությունն ավելացման վտանգի առաջ` հայտարարել է Էկոնոմիկայի չ՛նախարար Քերոբյան Վահանը։ Ավադույթի համաձայն չ՛նախարարի այս հայտարարությունը զավեշտալի և ծիծաղելի պետք է թվար, եթե չունենար այսպիսի շարունակություն. «Հետեւաբար բարձր տնտեսական աճի արդյունքները պետք է վերաբաշխվի այնպես, որ աղքատությունը նվազի։ Իսկ հիմա, սննդամթերքի բարձր գների պատճառով, մենք կանգնած ենք աղքատության ավելացման վտանգի առջեւ»։ Չ՛նախարար Քերոբյանը սրանով առավել քան պարզ խոստովանել է, որ Նիկոլը տնտեսությունը էլ ավելի է մոնոպոլացման ենթարկել և ամբողջովին հանձնել օլիգարխիայի քմահաճույքներին, որի հետևանքով էլ տասնամյակների ստաժ ունեցող որոշ օլիգարխները շատ ավելի են հարստացել, երեկ սիգարետ ու տրանսպորտի փող մուֆտող, այսօր պադավատով և քարտուղարուհիով շրջող, բայց տեսակով չտես մնացած պաշտոնյաներն են հարստացել, իսկ ժողովուրդը էլ ավելի է աղքատացել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել