Զարմանալի Գագոն

Անդրադառնալով Խաչիկ գյուղի ուղղությամբ երկուշաբթի օրը հնչած կրակոցներին՝ «գեներալ» Գագոն տարօրինակ է համարել զարմանքը, թե ինչու են կրակում ադրբեջանցիները: «Ես ուղղակի զարմանում եմ, թե մենք ինչի ենք զարմանում… էդ եր՞բ չի եղել կրակոց… թուրքը մնումա թուրք. կրակելուա անընդհատ»,-մասնավորապես՝ հայտարարել է Գագոն՝ կրակոցները մե՛կ հիմնավորելով սահմանազատման ու սահմանագծման բացակայությամբ, մե՛կ էլ իր խոսքի հաջորդ հատվածում այնքան էլ մեծ վստահություն չհայտնելով, որ դեմարկացիան ու դելիմիտացիան հիմնավորապես կլուծեն խնդիրը:

Իսկապես, ինչո՞ւ ենք զարմանում, որ թուրքը կրակում է: Բոլորը հո գիտեն, որ թուրքի հետ խաղաղություն չի լինում: Այո՛ գիտենք, բայց ահա գագոներն այդ դասը կարծես այնքան էլ լավ չեն սերտել. եթե սերտած լինեին, ապա գլխապատառ չէին քարոզի խաղաղություն, հանրությանը չէին խաբի, որ թուրքն արդեն ուրիշ է դարձել, չէին բարբաջի, թե թուրքի՝ հայի հանդեպ ունեցած ատելությունը հետևանք է հայի՝ թուրքի նկատմամբ ունեցած ատելության և այլն: Զարմանում ենք, քանի որ զարմանալի է, թե ինչու ազերիները ադեկվատ արձագանք չեն տալիս գագոների քարոզին այն դեպքում, երբ նույն այդ գագոները շարունակաբար պնդում են, որ ազերիներն ականջալուր են դառնում Երևանից հնչող խաղաղության դարաշրջանի մասին կոչերին, ու եթե այստեղ ավելի շատ հալվա ասեն, Գագոյի բերանը վերջապես կքաղցրանա:

Հիմա Գագոն ինչպե՞ս է պատրաստվում խաղաղություն հաստատել, ընկերություն անել մեկի հետ, ով ագամ տեսականորեն դրան պատրաստ չէ, ինչի մասին պարբերաբար «ավետում է» սահմանային միջադեպեր հրահրելով, կեղծ տեղեկություններ տարածելով, նոր պատերազմի համար «լեգիտիմ» հիմքեր կուտակելով: Գուցե արժե դադարեցնել անիրական խաղաղության մասին քարոզներն ու կենտրոնանալ մարտահրավերների հաղթահաման ուղղությա՞մբ՝ ուժին ուժ հակադրելով փորձելով լուծել խաղաղության խնդիրը: Թե չէ ստացվում է՝ մի կողմից՝ Գագոն է պատվազրկվում՝ գենեալ հալով աչքերը լցնելով, մյուս կողմից՝ Իլհամն է սահմանները բոքսի տանձիկ դարձնում՝ գագոների խաղաղության դարաշջանի մասին լոլոները հօդս ցնդեցնելով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել