Աննա Հակոբյանն այցելել է Կապանի ժամանակակից արվեստի թանգարան: Այնտեղ նրան առանց ծաղիկների դիմավորել է Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը։

Նրա դեմ Փաշինյանի իշխանության օրոք քաղաքական գործընթացներ իրականացվեցին, ավագանին լուծարվեց, նշանակված նոր ընտրություններում Փարսյանը վերընտրվեց։

Հիշեցնենք, որ երեկ Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը ծաղիկներ էր նվիրել համայնք այցեկած Աննա Հակոբյանին։ Փաշինյանի օրոք անազատության մեջ հայտնված Փարամազյանին շատերը քննադատեցին արարքի համար, այդ թվում նաև «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամները։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Փարամազյանն այլևս այդ կուսակցության անդամ չէ։




Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել