Թորոսյան Արսենը, կրկին փորձելով սեփական հասակից թռչել վեր, խորացել է աշխարհաքաղաքական թեմաների մեջ՝ ակամա բացահայտելով ՔՊ-ի իրական կեցվածքը՝ ՀՀ-ի համար կենսական մի խնդրում. սա, պարզվում է, դեմ է ոչ միայն հայ-թուրք-ադրբեջանական թշնամանքին, որի աղբյուրը, բնակնաբար Հայաստանն է դիտարկում, այլև՝ Մինսկի խմբին՝ գտնելով, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն իսկապես կորցրել է իր երբեմնի կենսունակությունը՝ պայմանավորված աշխարհաքաղաքական փոփոխություններով:

«Թե՛ տարբեր օրակարգեր ունեցող ներքին ուժեր, թե՛ տարբեր պետություններ մեզ անվերջ ասել են՝ դուք ինքնուրույն չեք կարող ձեր հարևանների հետ ձեր հարցերը լուծել, անպայման պիտի մենք ներկա լինենք։ Կարծում եմ, որ մենք պետք է կոտրենք այդ կարծրատիպը և հասկանանք, որ կարող ենք քայլեր ձեռնարկել՝ մեր հարևանների հետ խաղաղ ապրելու ուղղությամբ։ Մենք հիմա լրիվ հակառակ կարծրատիպով ենք ապրում, որ անհնար է ապրել թուրքի, ադրբեջանցու հետ»,-համոզմունք է հայտնել հայկական առողջապահական համակարգը ոչնչացրած ու դրա մնացուկները թուրքին նվիրել ցանկացող այս նիկոլականը:

Սեփական երեխաներին հայկական դրոշը վառել սովորեցնող թշնամին, փաստորեն, մտահոգվելու կարիք բոլորովին չունի: Իսկ ինչո՞ւ ունենա, երբ Հայաստանը Թորոսյան Արսեն ունի՝ գենոմով՝ հայ, հոգով՝ զտարյուն թուրք:

Նորություն չէ, իհարկե, Արսենի թրքասիրությունը. նա մի քանի անգամ արդեն հասցրել է բացահայտել իր հոգու խորքերն ու ի ցույց դնել դրանում ամփոփված ողջ կեղտն ու ամեն անմաքուրը: Այստեղ ուշագրավն առավելապես Մինսկի խմբի մասին նրա արտահայտությունն է. մարդը, ամբողջությամբ տանելով արդբեջանական գիծը, փաստացի ապալեգիտիմացնում է ԼՂ հիմնախնդրով զբաղվող այդ միակ լեգիտիմ միջազգային հարթակը՝ կոչ անելով Հայաստանին հարևանների հետ սեփական խնդիրները լուծել ինքնուրույն երկխոսության միջոցով՝ առանց լսելու, թե կողքից ինչ են ասում (կողքից ասողն էլ երևի Ռուսաստանն է): Թե ում հետ է երկխոսելու Արսենը, իհարկե, այնքան էլ պարզ չէ՝ նկատի ունենալով Իլհամի՝ Արսենի հետ հարաբերվելու ցանկության բացակայությունը: Վերջում Արսենը ստիպված ձեռնաշարժությամբ է զբաղվելու՝ մտքում ունենալով Ալիևի բեղերը:

Հայաստանում արսենների միջոցով ազգակործան քարոզ է տարվում՝ ծածուկ ու խնամքով, որի վերջնարդյունքը նոր ցեղասպանությունն է դառնալու: Թմրեցնում են հասարակության կենսական զգայարաններն ու քարոզում,թե եթե վիզդ դնես կացնի տակ, դահիճն այն չի կտրելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել