ԲԴԽ-ում կարծում են, որ խայտառակ ձայնագրությունը մոնտաժված է և դրա հիման վրա անհնար է սկսել Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցում։ Իսկ ի՞նչ են ասում այդ առթիվ միջազգային կազմակերպությունը։
Փորձը ցույց է տալիս, որ մի շարք երկրներում, դատավորին կարող են պատժի ենթարկել, պարզապես ինչ-որ կողմի կամ այլ անձի հետ, ոչ ֆորմալ հանդիպելու ու գործնական հարց քննարկելու համար։ Օրինակ` ԱՄՆ-ում, անգամ ֆեդերալ գործակալ մարդուն կարող են 3 տարով հեռացնել պաշտոնից, եթե նա համաձայնվի «օգնելու» պատրվակով առանձնազրույց ունենալ որևէ մեկի հետ, լսել գանգատը և հեչ կապ չունի, այդ առանձնազրույցում նա կհամաձայնվի՞, թե՞ կմերժի օգնություն տրամադրելը։ Եթե մերժի էլ, փաստն անգամ, որ նման խոսակցություն է կայացել, արդեն իսկ նրան չեզոքացնելու առիթ ու բավարար պատճառ է։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/HAYK007/posts/pfbid037QHSZVxYJq1WJnSEsHp4mDHPoq7FRndjFEyLuEtAFLGSoyQ3ff9tyWSZtVEBujy7l
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել