Նիկոլի սրտի ոստիկանը

ՔՊ-ական Հայաստանում սկսել են է՛լ ավելի հստակ գործել այն խաղի կանոնները, որոնց հեղինակն ու շահառուն մեկ մարդ է միայն՝ Նիկոլը:

Մասնավորապես՝ մամուլում մի ուշագրավ տեղեկություն է տեղ գտել այն մասին, թե ինչպես է դիմադրության շարժման ընթացքում մի ցուցարարի երկու մատով շնչահեղձ արած ոստիկան Արթուրը կարյերային աճ գրանցել: Ոչ միայն քրեական գործն է փակվել՝ հարուցված կոնկրետ այդ դրվագով, այլև խեղդողը «մի գիշերում» դարձել է դասակի հրամանատար, և սա՝ այն դեպքում, երբ Հայաստանը շարունակում է իշխանությունների կողմից մատուցվել որպես ժողովրդավար երկիր:

Համեմատության կարգով հիշեցնենք, որ ԱՄՆ-ում համանման դեպքի պատճառով, երբ սպիտակամորթ ոստիկանը խեղդելով սպանել էր սևամորթին, որն այնքան էլ բարի վարքի տեր մեկը չէր, իրավապահին ոչ միայն ազատել էին աշխատանքից, այլև դատել ամենադաժան կերպով:

Ի՞նչ է կատարվում մեզ մոտ՝ երկիր, որը, եթե ունկնդիր դառնանք իշխանական պրոպագանդային, ժողովրդավարության բաստիոնն է՝ մոլորակում: Կատարվում է տրամագծորեն հակառակը, երբ անմեղ մարդուն, ընդամենը ՔՊ-ի վարած քաղաքակնության դեմ բողոքող քաղաքացուն ոչ համաչափ բռնության ենթարկողին պարգևատրում են, պաշտոնն ու աշխատավարձը բարձրացնում են, դարձնում օրինակելի նմուշ ու նրա օրինակով սովորեցնում մյուս ուժայիններին, թե որն է լավ ոստիկանի ճիշտ կերպարը Հայաստանում՝ իրականում դրանով իսկ բարոյալքելով համակարգը, փառաբանելով բռնությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել