«Հպարտ» Գագոն

Խոսելով քաղաքական հնարավոր զարգացումների ու ենթադրյալ արտահերթ ընտրությունների մասին՝ Նիկոլի ջեբի գեներալ Մելքոնյան Գագոն, «Մեր հպարտ ժողովրդի դեմ խաղ չկա» ասելով, բացառել է արտահերթ ընտրությունների հավանականությունը ցանկացած դեպքում՝ վստահեցնելով, որ իրենք 5-ամյա պլանով են աշխատում ու ուշադրություն չեն դարձնում, չեն կարևորում ոչ մեկին:

Գագոն, իհարկե, նոր բան չի ասում, բայց հետաքրքիրն այն է, թե ինչպես է ասում: Նրա լեքսիկոնը հիշեցնում է տասնամյակներ առաջվա իշխանությունների լեքսիկոնը, երբ ասում էին՝ մեր դեմ խաղ չկա, բայց ստացվեց՝լավ էլ կա, ու համապաասխան հրաժարականը չուշացավ:

Մյուս կողմից՝ հատկանշական է, թե ինչպես է Գագոյի բերանում «թյունինգի» ենթրակվում «Մեր դեմ խաղ չկա»-ն. պարզվում է՝ այդ «հպարտ» ժողովրդի դեմ խաղ չկա, ու քանի որ այդպես է, իրենք էլ, որպես ազգի «խոնարհ» ընտրյալներ, պարտավոր են մինչև վերջ քյալլա տալ իրենց աթոռների համար:

Մեկը չկա՝ Գագոյին հարցնի՝օրինակ՝ ինչո՞վ կամ ի՞նչ հիմքով պետք է «մեր ժողովուրդը» հպարտ լինի, ինչո՞վ հպարտանա, օրինակ: Կորսված Արցախո՞վ, ռեկորդակիր ալկաշ «Menu»-ով, թե՞ հենց «աշխարհակալ» գեներալ Գագոյով, գուցե նրա բեղերո՞վ…

Ժողովուրդը եկավ ու իր տեսակետը հայտնեց ընդդիմության շարժմանը, լիարժեքորեն մասնակցեց փողոցային պայքարին՝աննախադեպ աջակցություն ցուցաբերելով ընդդիմությանը, բայց Նիկոլի պադոշության հետևանքով բռնության ենթարկվեց և ենթարկվեց ոչ թե այն պատճառով, որ օրենք էր խախտել, այլ՝այն, որ ուղղակի հայրենիքին տեր էր կանգնել:

Բայց Գագոն թող շատ չհպարտանա. կյանքն աստիճան է…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել