Գագիկ Ջհանգիրյանը Հանրայինի եթերում Պետրոս Ղազարյանի հետ զրույցում պնդում էր, թե իր ձայնագրությունը ապօրինի է ուստի հնարավոր չէ դրանով գործ քննել: Համեմատության մեջ հիշեցնելով Ավետիք Չալաբյանի դեպքը նա համոզմունք հայտնեց, որ Չալաբյանի դեպքում եղել է դատարանի թույլտվությամբ գաղտնալսում և դա է պատճառը, որ կալանավորվել է: Նախ Չալաբյանի փաստաբաններն արդեն պնդել են, որ չի եղել դատարանի թույլտվություն:
Բայց
եկեք հիշենք Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ սկսված քրեաքաղաքական հետապնդման առիթը: Այո, ճիշտ եք հիշում, մի դատավորի կողմից հեռախոսային ձայնագրություն էր, կրկին առանց դատարանի թույլտվության, որը նա ներկայացրել է քննչականին: Ի դեպ, այդ դատավորին, որ գաղտնի ձայնագրել էր, Նիկոլը հետո ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակեց:
Տեսնես Ջհանգիրյանը, որ Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդման թույլտվություն էր տալիս, ինչի՞ դատախազին չասեց, որ ախր այ դատախազ ջան, ախր այդ ձայնագրությունն ապօրինի է:
Պարզ չի՞ ինչի չասեց: Գլխավոր դատախազին կուտ էր տալիս, վզին դրած էր կուտ տալը...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել