«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 31-րդ նիստին Նիկոլի մոտ պրեզիդենտ աշխատող Խաչատուրյանը, որ նաև նույն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, հայտարարել է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի համահայկական ընդգրկումը բացառում է որևէ քաղաքական միտում, նախընտրություն կամ ազդեցություն, ուստի հիմնադրամի խորհրդի անդամներն ու ամբողջ աշխատակազմը պետք է ջանք ու եռանդ չխնայեն, որպեսզի այն զերծ լինի որևէ քաղաքական շահարկումից կամ կասկածներից, աշխատի թափանցիկ ու հրապարակային:

Նախագահի խոսքերը հնչում են ինչպես թովիչ մեղեդի, սակայն՝ խիստ անհամոզիչ: Բանն այն է, որ այն տենդենցներն ու կարճ ժամանակում արագորեն ձևավորված «ավանդույթները», որոնք հասցրեցին արմատավորվել ՔՊ-ական Հայաստանում, բացառում են նման լավատեսությունը. Հայաստանում քաղաքականացված է ամեն ինչ՝ ներծծված լինելով ՔՊ-ական շնչով, ծառայելով ՔՊ-ականների տիրոջ քաղաքական շահին:

Կոնկրետ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներուժի ու գործունեության սկզբունքների մասին հստակ պատկերացում կազմելու համար բավական է ընդամենը վերհիշել 44-օրյա պատերազմի ընթացքում ու դրանից հետո կատարվածը, երբ կառույցը փաստացի հայտնվեց սկանդալի կենտրոնում: Հիմա Խաչատուրյանը վստահեցնում է, որ Հիմնադրամը չի քաղաքականացվելու, բաժանելու փոխարեն միաբանելու է ու էլի նմանատիպ պուպուշ բաներ: Այնինչ իրականում պետք է, մեղմ ասած, անհույս միամիտ մեկը լինել՝ Նիկոլի աշխատողի խոսքերը լուրջ ընդունելու. ինչպես Հիմնադրամն, այնպես էլ ամեն բան ծառայում ու ծառայելու է Նիկոլի քաղաքական ամբիցիաներին՝ դրան ստորադասելով համահայկական, համազգային կենսական շահը:

Հրաշալի լվացքատուն է…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել