Քանի որ քոչական ու մերձքոչական շրջանակները սկսել են «Սաղ Նիկոլ են, իսկ Քոչարյանը սուրբ է» արշավի հերթական՝ ամառ-աշուն եթերաշրջանը, կարծում եմ ժամանակն է եկել թեթևակի կտցնել դրանց քթերին ու հիշեցնել մի շարք պարզ իրողություններ, որոնք բոլորն էլ հեշտ ստուգվող ու բաց աղբյուրենրում հասանելի փաստեր են։
Եվ այսպես.
1. Քոչարյանին սպասարկող քաղաքական ու մեդիա շրջանակաները առնվազն 2014-2015 թվից վարել են ընդգծված հակասերժական կուրս, 2016ին Սասնա ծռեր գովերգողների ավանգարդն էին կազմում, իսկ 2018ին Թավշյա Հեղափոխություն էին ողջունում։ Այսօր էլ անգամ ներկայացված են Հայաստան դաշինքի խորհրդարանական խմբակցության կազմում։
2. Քոչարյանի Հայաստան դաշինքի բաղկացուցիչ մաս կազմող ՀՅԴ-ն 2018ին նախ միացավ Նիկոլին փողոցում, հետո ԲՀԿ-ի հետ համատեղ առաջադրեց Նիկոլի թեկնածությունը, քվեարկեց նրա օգտին, հետո էլ կոալիցիոն կառավարություն ձևավորեց։ Օրինակ՝ Արծվիկ Մինասյանը նախարար էր, Սաղաթելյան Իշխանն էլ՝ մարզպետ։
3. Հայաստանում ռուսական կապիտալը իր մարդկային ռեսուրսը լայնորեն գործարկել է փողոցում մի քանի անգամ։ Առաջին անգամը՝ հեղաշրջման օրերին, մյուս երկու անգամը, որը ես եմ ֆիքսել՝ 2020ի նախընտրական քարոզարշավի ժամանակ Քոչարյանի առաջին ու վերջին նախընտրական հանրահավաքի ժամանակ։
4. Քոչարյանների ընտանիքը գրեթե ողջ կազմով նշում էր Սերժ Սարգսյանի հրաժարականը ապրիլի 23ին՝ Հանրապետության հրապարակում։
5. Քոչարյանի հետ փողկապակցված բիզնես ստրուկտուրաները մեղմ ասած առանձնապես չեն տուժել 2018ից հետո, ինչը չես կարող ասել Սերժ Սարգսյանի հետ որևէ կերպ աֆիլացվող կառույցների մասին, իսկ 2020ի նոյեմբերի 9ից հետո արձանագրվում է դրանց գործերի ակնհայտ բարելավում, հատկապես՝ պետական գնումներում ստացած տենդերների քանակով ու ծավալով։
Ես միտումնավոր չեմ նշում Նոյմեմբերի 9-ից հետո, ըստ իս, միտումնավոր տապալված Հայրենիքի փրկության շարժումը, միտումնավոր ու ի սկզբանե պարտության դատապարտված արտահերթ խորհրդարանական ընտրութուններին մասնակցությունը, քաղաքական ճգնաժամ չստեղծելը և փողոցային պայքարի հերթական փուլի հերթական տապալումը, որովհետև էդ կետերում դեռ կարելի է բանավիճել ու մեղադրել ինձ կողմնակալության և սուբյեկտիվ կարծիքը որպես փաստ հրամցնելու մեջ, իսկ բերված կետերը արդեն կարծիք չեն, դրանք ՓԱՍՏ են, որոնցից յուրքանչյուրը կարելի է ստուգել։
Այլ իրավիճակում կարելի էր հորդորել մեր անտաղանդ քարոզիչներին, որ կա՛մ խաչները հանեն, կա՛մ տռուսիկները հագնեն, բայց իրենց պարագայում դա անիմաստ է։ Իրենք շարունակելու են խայտառակվել ու ամեն անգամ պետք է այ սենց քթներին կտցնել։
Ոչինչ չի կարող փոխել այն աներկբա իրողությունը, որ Նիկոլի գլխավոր քաղաքական ու գաղափարական հենարանը, անվանգության օղակը Քոչարյանն է։ Նույնն էլ, ի դեպ, հակառակն է։ Երկուսն էլ կենսունակ չեն առանց մեկը՝ մյուսի։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid02fjCb71PbSCgnnotsMeFLyHHcEwFt54Tq8EXMc4Md6X9iHwgNZ9kXbVZEcgNCdKErl&id=100013972788277
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել