«Հայուգենականը»

Արձագանքելով ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ հայկական կողմի ցանկությամբ ՀՀ-ում ռուսական դպրոցների թվի մեծացմանն առնչվող երևանյան հայտարաությանը՝ Աղազարյան Հովիկն աքլորացել է ու հայտարարել, որ միանշանակորեն դեմ է, որ հայ երեխան գնա ռուսական դպրոց. ինքը ռուսերեն սովորել է իրենց գյուղական դպրոցում ու բացարձակապես չի խեղճացել նույնիսկ մոսկովյան ասպիրանտուրայում, բայց միշտ զարմացել է, թե «ո՞նց կարելի է» Րաֆֆու «Սամվելը» կարդալ ռուսերեն:

Անշուշտ, Լավրովի վերոհիշյալ հայտարարությունն առավելապես ունի աշխարհաքաղաքական կոնտեքստ. Մոսկվան Երևանի վրա իր ազդեցությունը մեծացնում է՝ այդ նպատակով ուշադրություն դարձնելով նաև սեփական լեզվի տարածման խնդրին: Նույնն են արել ու անում մյուս բոլոր գերտերություններն, երբ առաջ է գալիս այս կամ այն երկրում ու տարածաշրջանում ազդեցության ավելացաման հարց:

Այստեղ, սական, ուշագրավը Աղազարյան Հովիկի պատասխանում տեղ գտած շեշտադրումներն են. լսողն երևի կմտածի՝ սա մի այնպիսի «հայուգենական» ուժի ներկայացուցիչ է, որի գոյության, գործունեության նպատակը բացառապես հայի արյունն ու արժեհամակարգն անաղարտ պահելն է, Վանն ու Էրզրումն էլ՝ Հայաստան դարձնելը, Կովկասը հայկականացնելը:

Իրականում հովիկաղազարյանները հայի ու հայերենի մասին հիշում ու պաշտպանում են միայն այն ժամանակ,երբ ծագում է ռուսերենի մասսայականացման հարցը: Իսկ երբ, օրինակ, թեման հանգում է Թուրքիային կամ Ադրբեջանին, ՔՊ-ականները սկսում են երկրորդ պլան մղել թե՛ Հայկական հարցը, թե՛ հայ ժողովրդի սուբյեկտայնության խնդիրն առհասարակ՝ թվարկելով թրքասիրության հիպոթետիկ օգուտները:

Իրականությունն այն է, որ ռուսական դպրոցների թեման այս փուլում Հայաստանի համար առնվազը կարող է լինել ռազմավարական հարց՝ նկատի ունենալով, օրինակ, այսպիսի հարցերում նույն Արդբեջանի ռուսահաճ կեցվածքը,որը նույն Իլհամը հմտորեն օգտագործում է ՌԴ հետ իր հարաբերություններում՝ ի ցույց դնելով իր երկրում շատ ռուսական դպրոցների գոյությունն ու ռուսերենի տարածվածությունը որպես բարեկամության առհավատչյա:

Միաժամանակ կա այնպիսի մի երևույթ, երբ ՌԴ-ում նույն մեդիա դաշտում ադրբեջանական փողերով հակահայկական քարոզչություն տանողները հաճախ հենց ռուսական դպրոցների ոչ մեծ թիվն են Հայաստանում մատնանշում՝ մեղադրելով հայկական կողմին՝ Արևմուտքով չափից դուրս տարվելու համար: Ճիշտ է՝ նավթադոլարներից արբեցածները տվյալ պարագայում մանիպուլացնում են ռուսաստանյան հասարակական կարծիքը, բայց հակահայ սխեման աշխատում է ու «պտուղներ տալիս»: Անվիճելի է, որ իրավիճակից պետք է նույն հայկական կողմը հետևություններ անի:


Ինչ վերաբերում է աղազարանների «հայասիրութանը», ապա դա ընդամենը հակառուսական քարոզ տանելու ուրույն կերպ է, որի նպատակը Արևմուտքին դուր գալն է՝ սեփական իշխանությունը պահպանելու հույսով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել