ԱՄՆ-ի ո´չ Իրաք և ո´չ էլ Աֆղանստան ներխուժման ու այդ երկրները օկուպացման ժամանակ ամերիկյան և արևմտյան զորքերի դիմաց չկար կանգնած կանոնավոր բանակ: Թերևս ԱՄՆ-ի` Սիրիայի նկատմամբ ռազմական գործողությունները, եթե դրանք սկսվեն, լինելու են ավելի մասսայական` իհարկե եթե Սիրիայի դեպքում ռեժիմի կողքին կանգնած զինվորականները չգործեն Սադդամի շրջապատի նման, քանի որ Սադդամը ևս ուներ կանոնավոր բանակ, սակայն Իրաքյան կամպանիան սկսվելուն պես հրաման չեկավ, որպեսզի այդ կանոնավոր բանակը դիմակայության դուրս գա: Իհարկե, այստեղ այդքան էական չէ, թե ինչու իրաքյան բանակին հրաման չիջեցվեց: Կարևորն այն է, որ եթե ԱՄՆ ռազմական միջամտության փորձ կատարի, և սիրիական բանակը փորձի կանխել այդ հարձակումը, ապա ի տարբերություն Իրաքյան կամպանիայի, որտեղ կանոնավոր բանակի ոչ մի զորատեսակ դեմ դուրս չեկավ Արևմտյան հարձակմանը, և հետևաբար այդ զորատեսակներում առկա ռուսական արտադրության զինատեսակների փորձ տեղի չունեցավ իրական պատերազմի պայմաններում, ապա Սիրիական պատերազմը լինելու է նաև ռուսական սպառազինության ու հատկապես հակաօդային պաշտպանության համակարգերի փորձադաշտ, քանի որ ԱՄՆ-ն նախատեսում է կետային հարձակումներ Սիրիայի ռազմական օբյեկտների վրա: Թերևս սա ավելի կարևոր է: Համենայն դեպս Սիրիայի հիմնական ռազմական մատակարարը Ռուսաստանն է, ուստի այս համատեքստում հավանական պատերազմը նաև ռուսական սպառազինության փորձադաշտ է լինելու:
Նյութի աղբյուր՝ http://husikghulyan.blogspot.com/2013/08/blog-post.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել