Նիկոլի «կոկորդիլոսի արցունքները»

ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների հետ հանդիպմանը Փաշինյանը ուշադրություն է հրավիրել տարածաշրջանային լարված մթնոլորտի պարագայում Ադրբեջանի պաշտոնատար անձանց կողմից հնչող հայտարարությունների վրա ու ասել, որ դրանք պետք է նախազգուշացնող լինեն՝ միաժամանակ հավաքվածների ուշադրությունը սևեռելով այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը ներխուժել է ՀՀ տարածք՝ ՀԱՊԿ անվտանգության գոտի:

Իրականում Նիկոլը նոր բան չի ասում. 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը տարբեր առիթներով նույն ՀԱՊԿ-ին հստակ ակնարկներ է արել այն մասին, որ սպասում է ադեկվատ պատասխանի: Ցավն այն է,սակայն, որ ցայսօր ադեկվատ պատասխան այդպես էլ չի հնչել ՀԱՊԿ-ից՝տարբեր պատճառաբանություններով, որոնցից ամենահիմնականը սահմանների չճշգրտմամբ պատճառաբանվողն է. իբր հստակ չեն երկու երկրների՝ ՀՀ-ի ու Ադրբեջանի սահմանները, հետևաբար՝ ՀԱՊԿ-ն այստեղ անելիք չունի, իսկ կունենա, երբ կիրականացվեն դեմարկացիա ու դելիմիտացիա:

ՀԱՊԿ-ն, իհարկե, կատարյալ կառույց չէ, բայց տվյալ պարագայում հարցը ոչ թե ՀԱՊԿ-ի լավը կամ վատը լինելն է, այլ՝ ՀՀ-ի կորցրած կշիռն՝ այդ կառույցում ու աշխարհում: Հայաստանին ուղղակի չեն հարգում, ու չի հարգում առաջին հերթին ՀԱՊԿ-ը, որը Նիկոլին ակնհայտորեն չի վստահում. միայն Խաչատուրովի հետ կատարված հայտնի պատմոթյունը բավարար է՝ հասկանալու ներքին մթնոլորտն այդ կառույցում:

Ի՞նչ պետք է անի Հայաստանը, իսկ ավելի ճիշտ՝ Նիկոլի վարչախումբը: Այն պետք է դադարի երկակի ու եռակի խաղեր տալ ու հետո մեղքը սրա-նրա վրա բարդել: Տվյալ պարագայում պետք է կարողանալ վստահություն ձեռք բերել ՀԱՊԿ-ում, ՌԴ հետ հարաբերություններում ու հետո միայն հուսալ, որ ինչ-որ մկեը կգա օգնության:

Բայց դա պե՞տք է Նիկոլին, բա Ալիևը, ո՞վ է բավարարելու նրա ամբիցիաները,եթե երաշխավորվում է ՀՀ անվտանգությունը…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել