Shamshyan.com-ը գրում է.

Հունիսի 15-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 10։00-ի սահմանում Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Մուշի բաժի ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ անձը չպարզված դի են տեղափոխել։

Ըստ աղբյուրի՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Շիրակի մարզի բնակիչը՝ 30-ամյա Հարություն Գ․-ն էր։ 

Պարզվել է նաև, որ նույն օրը՝ ժամը 09։30-ի սահմանում, Հարություն Գ․-ն, որն աշխատում էր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Շիրակի ԳԳՄ-ում՝ որպես ավտոկռունկավար, նշված ՓԲԸ-ին պատկանող ավտոպարկի բակում օդամղիչով փորձել է լիցքավորել «ԶԻԼԿՍ-3575Ա» մակնիշի ավտոմեքենայի անվադողը, ինչի արդյունքում, անվահեծի երկաթյա օղակը ամրացման տեղից դուրս թռչելով, հարվածել է նրա դեմքի շրջանին։

Հարություն Գ․-ն հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ 

Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել