Պատմաբան Կարո Մոմջյանը քննարկում է Միջին Արևելքի զարգացումները և Հայ Դատը ու նշում է, թե Ուիլսոնյան ծրագիրը Հայ Ժողովրդի համար խնդրո առարկա կարող է դառնալ, երբ Արևմուտքը որոշի Քուրդիստան ստեղծել Հայոց Հողերի վրա։ Կարո Մոմջյանը նույնպես ակնարկում է, որ փոխանակ «մանր-մունր» հարցերով զբաղվենք, պետք է ՄԻԱՍՆԱԿԱՆ ուժերով զբաղվենք այդ գալիք քաղաքական մարտահրավերներով... Կարելի է լսել...
Իմ կարծիքը այն է, որ Հայաստանի պետությունը իր իշխանության միջոցով պետք է ներկայացնի Հայ Սփյուռքը, ու նախ ընտրվի Հայ Դատի ներկայացնող մարմին` պատմաբանների ու մասնագետ իրավաբանների մասնակցությամբ, ու Հայաստանի պետության հովանու ներքո միասնական պահանջներ ներկայացնեն, նախ Միջազգային Դատարանին, որպեսզի Հայ Դատը թարմ դատի վերածվի, այլ ոչ թե այս հարյուր տարի վրան փոշի նստած, փողոցներում ճչացող համայնքների բողոք, այլ իրավական, միջազգային բողոք... Թուրքիո, Անգլիո, ԱՄՆի ու Եվրոպայի բոլոր պետությունների դեմ, որոնք չհարգեցին Սևրի համաձայնությունը... Հայաստանի պետությունը պետք է ունենա նման համակարգի թև, որը կզբաղվի միայն ու միայն այս հարցով...
Իսկ ժողովուրդը իրավունք ունի իր «մանր-մունր» հարցերը լուծի իր երկրի մեջ... Դա պատճառ չի, որ Հայաստանի Հանրապետությունը Հայ Դատի հարցը այժմեական չպահի ու պատշաճ հանձնախումբ չհովանավորի աշխարհի լավագույն մասնագետ պատմաբանների ու իրավաբանների օգնությամբ։ Հը՞, ի՞նչ կասես, Արա Պապյան։