Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հինգշաբթի՝ հունիսի 16-ին, ժամանել են Կիև։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոնան։

«Ժամանել են: Նախագահի ուղևորության երրորդ փուլն է»,- գրել է նա Twitter-ում:

Reuters-ը գրում է, որ եվրոպացի առաջնորդները ժամանել են Ուկրաինա՝ քննարկելու երկրին Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հարցը։

Ինչպես նաև, այցի նպատակն է «հաղթահարել այն քննադատությունը», որն ուկրաինական իշխանություններն արտահայտում են Ռուսաստանի հետ պատերազմում այս երկրների դիրքորոշումների վերաբերյալ։

Միաժամանակ հնարավոր է բարձրացնել սպառազինությունների մատակարարումների ավելացման հարցը։ Ենթադրվում է, որ Զելենսկին «կդրդի իր հյուրերին» ավելի շատ զենք ուղարկել։

Ուկրաինայի ներքին գործերի նախարարության ղեկավարի խորհրդական Վիկտոր Անդրուսիվն իր հերթին նշել է քաղաքական գործիչների այցի մեկ այլ նպատակ. «Իմ տեղեկություններով՝ Մակրոնը, Շոլցը և Դրագին մեզ բերում են ԵՄ թեկնածություն և... խնդրանք վերադառնալու Պուտինի հետ բանակցային գործընթացին»,- ասել է Անդրուսիվը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել