ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գրիգորյան Նարեկը, խոսելով իր անվան շուրջ շրջանառվող այն տեղեկության մասին, որ բանակից խուսափելու նպատակով կտրել է իր երակները, նախ՝ հերքել է այդ տեղեկություններն, ապա՝ հպարտացել. «Բանակում չեմ ծառայել… իսկ պատերազմի ժամանակ ղեկավարել եմ «Գեղարքունիք» ջոկատը, եղել եմ 1-ին վաշտի հրամանատարը»:

Սարգսյան Նարեկը փաստացի հաղորդում է տվել հանցագործության մասին: Ո՞վ է տեսել պատերազմի ժամանակ ջոկատ ղեկավարի մի մարդ, որը բանակում չի ծառայել: Ո՞վ է Նարեկին առաջին կամ նույնիսկ վերջին գիծ ուղարկել, վստահել նման պատասխանատու պաշտոն: Կամ արդյոք Նարեկը միա՞կն է եղել իր տեսակի մեջ, թե՞ նարեկների բազմաքանակությունն է հենց եղել ողբերգական պարտության պատճառներից մեկը. դիտավորյալ սրա նմաններին են վստահել այս կամ այն ջոկատի ու վաշտի հրամանատարությունը, որ թուրքը հաջողությամբ ուտի հայ երեխաների գլուխը, սրանք էլ հետո հպարտանան, թե իբր էնքան «ռեմբո տղերք» են, որ չլինելով ծառայած՝ բանակում «էս կուռը դեսն են արել»:

Հետո էլ ոմանք զարմանում են, թե ինչպես կարող էր Բաքվում թեյ խմել խոստացող բանակն այսպես պարտվել: Ա՛յ այսպիսի «փառապանծ հրամանատարների» ու «ոչ պակաս փառապանծ» գերագույն գլխավոր հրամանատարի «զինվորական տաղանդի» արդյունքում էլ ունեցանք այն «մեծ հաղթանակը», որից դեռ երկար ժամանակ ուշքի չի գալու Հայաստանը:

Ահա այսպիսին է Իլհամի հետ պայմանավորված ու փողը դեմից վերցրած Նիկոլի պատերազմը…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել