Բանից բեխաբար Արուսը


Ջուլհակյան Արուսը հռետորական հարց է բարձրացրել՝ ի՞նչ են հասկանում նախկիններն՝ ասելով ինքնորոշման իրավունք: Ըստ ՔՊ-ական Արուսի՝ եթե ինքնորոշումը մշտապես ենթադրում է անկախություն, ապա ինչո՞ւ է Սերժ Սարգսյանն ասում, որ մենք պետք է այնպես անենք, որ Արցախը մնա հայկական: «Ինչո՞ւ չէ՞ր ասում, որ Արցախը պետք է լինի անկախ, ինչո՞ւ չէր ասում՝ մենք պետք է այնպես անենք, որ Արցախը լինի Հայաստան: Երբ որ պաշտոնի էր, ինչո՞ւ չէր հայտարարում, որ արցախն երբեք չի լինելու Ադբեջանի կազմում»,-հայտարարել էր Արուսն ու երկմտել, թե ինչո՞ւ է Սարգսյանը միայն պաշտոնաթողությունից հետո համարձակ խոսում Արցախի անկախության մասին՝ չնայած ժողովուրդը չի էլ հավատում:

Արուսի «փաստարկները» բացարձակ տգիտության նշան են: Սա, համարձակվելով խոսել Արցախի խնդրի շուրջ, պատկերացում անգամ չունի նախանիկոլյան Հայաստանի իշխանությունների որդեգրած գծի, բազմաթիվ անգամ արված հայտարարությունների էության, իշխած տրամաբանության ու նպատակի մասին: Ա՛յ, եթե Սարգսյանը վեր կենար ու հայտարարեր, որ Արցախը Հայաստան է, և վե՛րջ՝Ալիևին սադրելով ճիշտ այնպես, ինչպես դա արեց «հայրենասեր» Նիկոլը, ա՛յ այդ ժամանակ միայն Արուսի ուղեղին կհասներ, որ Հայաստանը տասնամյակներ ի վեր հենց անկախության համար է պայքարել, Ալիևի հետ էլ գործարքի չի գնացել, ինչպես արեց Նիկոլը:

Ողջ բանակցային պրոցեսը ծավալվել է մի հարցի շուրջ՝ Արցախի անկախությանը հասնելու ուղիների փնտրտուքի, ինչի մասին վկայող հայտարությունների պակաս կարծես չկա, իհարկե, ականջ ունեցողի ու դրանով լսածն ընկալելու ունակ մարդկանց համար:

Ինչ վերաբերում է Արցախի հայկականության պահպանման մասին հայտարարությանն, ապա չհասկանալ դրա տրամաբանությունը, պարզ կարճամտություն է. Արացախը հայկական պահելու միակ ձևը դրա կարգավիճակն է՝ Ադրբեջանի կազմից դուրս: Հայկական դիվանագիտությունը մշտապես աշխատել է՝ հենց հայապահպանության, Արցախի հայկականության երաշխավորման հիմքով Արցախի անկախությանը հասնելու համար՝ պայքար, որի ոգին, իհարկե, այնքան օտար է արուսների գիտակցության ու արժեհամակարգի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել