Վիգենը սպառնում է Սփյուռքին


14:46 , 10 հունիս, 2022
Խաչատրյան Վիգենը սպառնացել է սփյուռքահայերին Հայաստան չթողնել, ավելի ճիշտ՝ բոլոր նրանց, ովքեր «գործում են պետության դեմ»: Նա այս միտքն արտահայտել է ԱՄՆ-ում Սինանյան Զարեհի հետ տեղի ունեցածի կապակցությամբ՝ մեղադրելով ընդդիմությանը՝ Սփյուռքի իրենց ներկայացուցիչների միջոցով սադրանքներ կազմակերպելու համար:

Վիգենն, իհարկե, լրիվ իր ոճի մեջ է և չի ցանկանում տեսնել այն մռայլ իրականութոնը, որը ստեղծվել է Հայասանում ու Սփյուռքում իրենց գործունեության պատճառով: Ներսում փթթող բողոքն ու հասարակության արդարացի ցասումը հետևանք են ընդդիմադիրների ապակառուցողական գործունեության: Սփյուքռում առկա դժգոհության ու տարակուսանքի հետևում նույնպես ընդդիմադիրներն են կանգնած: Կարճ ասած՝ ամեն ինչ հոյակապ է՝ բացի մի բանից՝ ընդդիմության գոյությունից ու գործունեությունից: Ա՛յ որ Վիգենն ընդդիմախոսներ չունենար, շրջապատված լիներ միայն իր մարդկային տիպին պատկանող անձնացով, Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը պրոբլեմ չէին ունենա:

Վիգենի հայտարարություններն, իհարկե, նոնսենսային են, սակայն ճշգրտորեն արտացոլում են այն վերաբերունքը, որ կա հայաստանյան քաղաքական վերնախավում Սփյուռքի հանդեպ: Եթե որևէ բան խանգարում է Էրդողանին ու Ալիևին, ապա ինչպե՞ս կարող է այդ որևէ բանը չխանգարել ՔՊ-ին ու անձամբ Վիգենին: Զարեհին պետք է պաչեին, դնեին գլխներին ու շնորհակալություն հայտնեին Սփյուռքը պառակտելու համար: Քանի որ չեն արել, Վիգենն արգելում է սփյուռքահայերին մուտք գործել Հայաստան:

Ոչինչ, հեռու չէ այն օրն, երբ արդեն վիգեններին կարգելվի շնչել Հայաստանի օդը…