Только факты
✅ 2010 թվական՝ միջազգային հանրակրթական ծրագրերի դասավանդման նպատակով նախաձեռնում եմ օրենքի փոփոխություն։
Ի պատասխան՝ մի բուռն հանրային քննարկումներ, մի մեեեեծ աղմուկ, մի մեեեեծ աղաղակ, մի հատուկ նախաձեռնություն «Դեմ ենք օտարաթեզու դպրոցների վերաբացմանը», մի պայքար, մի մղձավանջ, մի հակառուսական արշավ։
Դժգոհողների մեջ՝ այսօրվա իշխանությունների եւ նրանց սատարողների բազմաթիվ ներկայացուցիչներ։
Տարաբնույթ շառլատանների հետ միասին կային նաեւ մտավորականներ ու շարքային քաղաքացիներ, ովքեր իրոք ազնվորեն մտահոգ էին։
Օրենքի նախագիծը լրամշակվեց ու ընդունվեց։ Օրենքի շնորհիվ բացվեցին 3 ԱՆԳԼԱԼԵԶՈՒ դպրոցներ, այդ թվում՝ Դիլիջանի միջազգային դպրոցը, եւ 0 ՌՈՒՍԱԼԵԶՈՒ։
✅ 2022 թվական՝ ՌԴ ԱԳ նախարարից իմանում ենք, որ ՀԱՅԿԱԿԱՆ կողմի խնդրանքով ռուսական դպրոցների քանակի ավելացման գործընթաց է գնում իմ օրինագծին դեմ իրենց հինգերորդ կետը նաեւ այս առիթով պատառոտող այսօրվա իշխանավորների կողմից։
Հ.Գ. Գրածս զուտ հիշողության թարմացում է եւ ոմանց հերթական երեսպաշտության հերձում։
Ինչպես կասեր Լավրովը, հըըըմ. Умнички, монашки
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել