ՄԱԿ-ը պատռում է ՔՊ-ականների դիմակը
ՄԱԿ-ի Համաշխարհային պարենային ծրագրի շրջանակներում մի քարտեզ է կազմվել, որն ի ցույց է դնում աշխարհի երկրներում պարենի հասանելիության մակարդակը, այսինքն՝ դրա օգնությամբ կարելի է կարծիք կազմել, թե որ երկրում որքան է կազմում թերսնվողների թիվը: Եվ ահա պարզվում է՝ Հայաստանում թերսնվողների թիվը մոտ կես միլիոն է, իսկ մեկ տարվա ընթացքում այդ մարդկանց քանակն ավելացել է համրյա 70000-ով:
Այս թվերը հատկապես հնչեղ են Հայաստանում կառավարող խունտայի կողմից պարբերաբար բարձրաձայնվող ոգեշնչող թվերի ֆոնին, երբ տպավորություն է ստեղծվում, թե միայն Նիկոլին ատողները չեն տեսնում Հայաստանի թռիչքաձև զարգացումը: Կես միլիոն մարդ այսօր խնդիր ունի՝ հաց ուտելու, և դատելով տենդենցներից՝ հաջորդ տարի այդ թիվը կարող է գերազանել 600000-ը մի դեպքում, երբ ՀՀ-ում ռեալ բնակվող, մշտական բնակություն հաստատածների թիվը չի գերազանցում 2,5 մլն-ը:
Հիմա սա ի՞նչ է, ինչի՞ արդյունք է: Առաջին հերթին, իհարե, տխմարության: Մի երկիր, որի մշակահողերի ուղիղ կեսը մատնված է պարապուրդի մի պարագայում, երբ ասենք նույնիսկ կարտոֆիլը ներկրվում է օտարներից, թշնամիներից (խոսքը Պակիստանի մասին է), չի կարող այլ բանի հույս ունենալ: Հատկապես պատերազմից հետո Հայաստանի ինքնաբավության մակարդակը հավասարվել է գրեթե զրոյի, ու չկան, չեն մշակվում ծրագրեր՝ իրավիճակից ելքեր գտնելու համար:
Մյուս կողմից՝ իրենց սև գործն անում են գերբարձր գները, աշխատատեղերի պակասն, եկամուտների ցածր մակարդակը. մարդը համարվում է զբաղված, բայց վաստակում է անբավարար կյանքի համար: Եթե այս գործոններին գումարվում է նաև դրամի գերարժևորումն, ապա հասկանալի է դառտնում, որ անկումն անխուսափելի է լինելու հատկապես, երբ այդ արժևորումը հանգեցնում է ոչ թե գների իջեցման, այլ՝ թանկացման՝ հակառակ տնտեսագիտության բոլոր օրենքների. դրսից ուղարկված փողերի տեսակարար կշիռը բնակչության ընդհանուր եկամուտներում շատ բարձր է մեզանում:
Նիկո՛լ, վարչապե՜տ…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/331
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել