Վերջին հարցազրույցում խոսելով չեղած ԳՇ պետի խնդրի շուրջ՝ տարակուսանք էր հայտնել թե շտաբի պետի պաշտոնակատարն ամբողջությամբ իրականացնում է շտաբի պետի լիազորությունները: «Ես ուզում եմ հասկանալ՝ խնդիրն ինչի՞ մեջ է»,- հայտարարել էր Հայաստանի ֆիզիկական գոյության համար առաջնային պատասխանատվություն կրող օղակի ղեկավարը՝ հավելելով, թե բանակում ընթացող բարեփոխումներից հետո ԳՇ-ն պետ կունենա:
Պապիկյանն, իհարկե, այլ վիճելի հայտարարություններ էլ էր արել, բայց սա իսկապես վերջն է: Հիմա ի՞նչ, ազգովի նստենք-սպասենք այն օրվան, երբ Պապիկյանը վերջապես ավարտին կհասցնի բանակի բարեփոխումներն ու կհամենա ԳՇ պե՞տ նշանակել: Իսկ հնարավո՞ր է, օրինակ, որ այդ բարեփոխումների վերջնարդյունքում պարզվի, որ այդ պաշտոնն առհասարակ վերանում է, ուստի է՛լ կարևոր չի լինի այն, թե երկիրն ունի՞ ԳՇ պետ թե՞ չունի: Կամ այդ ի՞նչ բարեփոխումներ են, որոնք կարող են կատարվել առանց ԳՇ պետի: Եթե պաշտոնակատար գտնելն է խնդրի լուծումն, ապա ի՞նչն է խանգարում, որ բոլոր պաշտոնյաներն այսուհետ փոխարինվեն ժամանակավոր պաշտոնակատարներով՝ ասենք սկսած Նիկոլից: Թե՞ բանակում ընթացող բարեփոխումների բուն էությունն առհասարակ ԶՈւ-ն վերացնելն է ու ասենք դրա փոխարեն ժամանակավոր ինչ-որ բան ստեղծելը:
Մի բան հստակ է՝ Պապիկյան Սուրիկը բանակը տակից քանդում է՝ շատ լավ իմանալով Հայաստանի գլխի գալիքը. ազիկների գործն են հեշտացնում՝ երկիրն արագ ծնկի բերելու ու այն ափալ-թափալ Իլհամով անելու համար: Ի՞նչ կա չհասկանալու…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/319
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել