Գեղարքունիքի Վահան գյուղի տարածքում երեկ՝ հունիսի 2–ին, ձեռքի հակատանկային նռնականետի հրթիռի պայթյունից երեխա է մահացել` 11–ամյա Գենադի Օսիպովը, որը չպայթած նռնակը «գտել» էր տվյալ վայրի հարևանությամբ գտնվող Վարդենիսի զորամասի «պոլիգոնից» (հրաձգարանից)։
Սա ո՛չ թե դժբախտ պատահար է, այլ ծառայողական մեծ անփութություն ու պարտականությունների հանցավոր բացթողում։
Առանց գլխավոր շտաբի մնացած բանակ և ասֆալտ փռող պատմության ուսուցիչ` որպես պաշտպանության նախարար ունեցող «Հեղափոխական Հայաստան»-ի վիճակն էլ սա պիտի լիներ։
Վտանգված են, թե՛ մեր բոլոր զինծառայողները, թե՛ զորամասերին, հրաձգարաններին ու սահմանին մոտ գտնվող բնակավայրերի բնակիչները, մի խոսքով` բոլորս։
Այսպես շարունակելով` բանակն ու ազգաբնակչությունը կինքնաոչնչանա ինքնուրույն, անգամ առանց հակառակորդ ու պատերազմ։
Այս կառավարությունից օր ու ժամ առաջ ազատվե՛լ է պետք։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/HAYK007/posts/7702274666480771
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել