Tert.am-ը գրում է․
Ընդդիմության նախաձեռնած ԱԺ նիստը՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցեր քննարկելու համար, չկայացավ քվորումի բացակայության պատճառով։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, ինչպես և նախապես էր հայտարարել, չեկավ նիստին։ Գրանցվեց 33 պատգամավոր։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ գրանցումը կշարունակվի, մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցումը, բայց այդ գործընթացը չի կարող ձգվել 4 ժամից ավելի։
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2022/06/03/live/3808592
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



