Մի հնացած, հոգնած սուբյեկտ կա ՔՊ-ում՝ Ալեքսանյան Հակոբ անուն-ազգանունով: Սա հարցարզույց է տվել ու մի «շատ իմաստուն» միտք արտաթորել՝ մուննաթ գալով ընդդիմության վրա: «Եկիր սիրողն երկիր չի պարալիզացնում: Եկիր սիրողն, անկախ նրանից, թե էդ երկրում ով է իշխանություն, կանգնում է էդ երկրի հզորացման ու ուժեղացման, միավորման ակունքներում: Կանգնում ու ասում է՝ ես հաշվի չեմ առնում, թե ով է իշխանությունն, ես ուզում եմ իմ երկրին օգտակար լինել»,-մասնավորապես՝ հայտարարել է ՔՊ-ական հինավուրցը:

Հիմա ի՞նչ ասես սրան: Ցավն այն է, որ նման տխմար քարոզչական կտերը մեր հասարակությունում դեռ ուտողներ կան: Ճիշտ է դրանք հիմնականում Նիկոլի զոմբիներն են, բայց դե դրանք էլ են մարդահաշիվ՝ առնվազը գոնե քայլող ընտրաթերթիկ լինելու հիմքով:

Մի պահ պատկերացնենք՝ ընդդիմությունը վայր է դնում զենքերն ու դառնում Նիկոլի գրպանի բնակիչ, ինչպե՞ս է կարողանալու ծաղկեցնել երկիրն, եթե հակոբալեքսանյանները երկիրը ֆակտ հանձնում են թուրքին: Ի գիտություն Ալեքսանյան Հակոբի՝ ոչ մի ընդդիմադիր «կայֆ» չի ստանում երկար շաբաթներ շարունակ այս փողից այն փողոց քայլելուց կամ կոկորդ պատռելուց: Բոլորն էլ կցանկանային նստել ԱԺ հով դահլիճում ու կարգավիճակ վայելել: Բայց եթե երկիրը ձեռքից գնում է, մարդիկ ի՞նչ անեն, դառնան Ալեքսանյան Հակո՞բ, ընկնեն ծերունական մարազմի գիրկն ու ախմախ թեզեր արտաբերե՞ն: Եղբա՛յր, մարդիկ հենց երկրին մի օգուտ տալու նպատակով են, որ բողոքի ձայն են բարձրացնում՝ նաև օգնելով Նիոլին արտաքին ճակատում մանևրայնության հարցում, ինչից Նիկոլն, իհարկե, դժկամությամբ է օգտվում. երկիրն Ալիևին հանձնելու ժամանակցույցում չի տեղավորվում:

Չլիներ ընդդիմության պայքարն, այսօր Հայատսանից մի Ալեքսանյան Հակոբ էր մնացել՝ քյալլեն թափած մեկը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել