Հայրենիք գողացողը պաղպաղակ էլ կգողանա
2022 թվականի հունիսի 1-ին, դեռևս չհայտարարված բնակավայրի փողոցներում «պատահական» հայտնված հայրենիքի գողը բեմադրել էր «պաղպաղակ երեխաներին» ներկայացումը, որի տեսանյութը հրապարակվել է իր կնոջ կողմից։ Պարզվում է, որ կեղծ հույզերով հանդես եկող չկայացած դերասանուհին նաև անհաջող ռեժիսոր է, քանզի հանրայնացրել է մի տեսանյութ, որից պարզ երևում է, որ դրանում ավելի շատ թիկնապահներ կան, քան երեխաներ։ Որ դիտողի մոտ հարց է առաջանում, թե ինչպե՞ս է ստացվել, որ ամբողջությամբ փակված փողոցում, որի ամեն տան դռան դիմաց մի-մի թիկնապահ է կանգնած, միանգամից հայտնվել են մի խումբ երեխաներ՝ ձեռք-փեռքի բռնած (ժամանակի հաշվարկը վկայում է, որ դա տեղի է ունեցել դպրոցում դասի ժամին)։
Տեսանյութից պարզ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանը պարզապես թալանում է մասնավոր խանութները՝ առանց վաճառողի ներկայության մոտենում սառցարաններին, բացում դրանք, այնտեղից առանց հաշվի և հաշվարկի վերցնում է պաղպաղակներ, դրանք բաժանում երեխաներին ու դուրս գալիս խանութներից՝ առանց դրանց համար վճարելու և հսկիչ-դրամարկղային կտրոն ստանալու։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել