Այն, որ Բաքվի բռնապետական վարչախումբն իրականում ոչ միայն չի ձգտում խաղաղության, այլ շարունակում է մեր դեմ հիբրիդային պատերազմը, նաև երևում է Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման Պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրություններից, որոնցում բարբարոսական աղճատումների են ենթարկվում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մեծաթիվ տեղանուններ։

Նման պաշտոնական վերջին կեղծ հաղորդագրության մեջ, մասնավորապես, Հայաստանի Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանը և դրանում գտնվող Մովսես գյուղը, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանը և այնտեղի Վերին Շորժա գյուղը ներկայացված են օտարոտի անվանումներով, ինչը ևս մեկ հստակ ցուցիչ է առ այն, որ մեր դեմ հոգեբանական ազդեցության նպատակով վարվում է տեղանվանական պատերազմ։

Ընդ որում, Հայաստանը տեղանունների տեսանկյունից մեր տարածաշրջանում շահեկան վիճակում է, քանզի նաև մեր պատմական և աշխարհագրական ավանդույթը հնարավորություն է ընձեռում հենց հայերենին բնորոշ տեղանուններ կիրառել արհեստածին Ադրբեջանի գրեթե ողջ տարածքի նկատմամբ։

#մահ_թշնամուն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել