Երբ պետությանդ Պաշտպանության նախարարը ասֆալտ փռող պատմաբան է, երբևէ կապ չունեցած պատերազմի ու բանակի հետ ու 4 ամսից էլ ավելի է, որ Բանակի գլխավոր շտաբի պետ էլ չունեք` դա նրանից չէ, որ «վարչապետին» չեն թողնում աշխատել, այլ նրանից, որ նա հանցավոր դիտավորությամբ կործանման է մատնել բանակն ու հայրենիքը։
Նոր ՊՆ նախարարը ոչ այլ ինչ է, քան Նիկոլի ձեռքին խամաճիկ և նշանակման մեջ կարևորը հպատակությունն է Նիկոլին և ոչ թե ինչ-որ «մասնագիտական» այլ հատկանիշ։
Այսօր վտանգի տակ են մեր բոլոր սահմանապահ զինվորները, ողջ բանակն ու Հայրենիքը։
Այս հողատու, կապիտուլյանտ իշխանությունից, օր և ժամ առաջ, ազատվե՛լ է պետք, քանզի նա ոչ մի ժամ չի մտածել ու մտածում Հայրենիքի և զինվորի մասին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/HAYK007/posts/7691599744214930
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել