Բավական խոսուն դետալի են ականատես դարձել մարդիկ Երևանում անցկացվող բռնցաքամարտի Եվրոպայի առաջնությանը. Նիկոլի ու Ալպերից նոր-նոր Երևան ժամանած Աննայի (ըստ տեղեկությունների՝ Աննան Շվեյցարիայում նոր բանկային հաշիվ է բացել՝ հայ գործարարների առաջիկա դրամահավաքի արդյունքում գոյանալիք գումարը ապահով պահելու ու տնորինելու) այցից առաջ անվտանգության աշխատակիցները հավաքել են սրահում գտնվող բոլոր շշերը:

Այս դրվագն, անշուշտ, յուրատեսակ արձագանք կարելի է համարել՝ ԱԺ-ում տեղի ունեցած շշանետման հայտնի պատմությանը, որի թիրախում հայտնվել էր ՔՊ-ական Սարգսյան Հայկը՝ Սեյրան Օհանյանի նկատամբ անհարգալից վերաբերմունքի պատճառով: Ըստ էության՝ Նիկոլի մոտ ինչ-որ շշաֆոբիա է առաջացել, և սա որոշել է նախօրոք իրեն ու ընտանիքի անդամներին պաշտպանել՝ «քոռ «գյուլլայա», բա որ կպնի» տրամաբանությամբ:

Երևույթը որքան զավեշտալի, այնքան էլ ցավալի է, քանի որ մի կողմից փաստում է Հայաստանում իշխանություն- հասարակություն խզված կապի, մյուս կողմից՝ այդ խզված կապի վերաբեյալ Նիկոլի վերաբերմունքի մասին. այդ կապը վերականգնելու փոխարեն մարդը բարիկադներ է կառուցում իր ու հանրության միջև՝ բոլորին ի տես դնելով թե՛ իր անձնական վերաբերմունքը՝ նույն այդ հասարակությանը, թե՛ իշխանությունների իրական վիճակը, որ ուղղակի խղճալի է հատկապես ՔՊ-ական պատգամավորների այն պնդումների ֆոնին, թե իրենք վայելում են ժողովրդի աջակցությունը՝ հակառակ ընդդիմության:

Ընդդիմությունը հաստատ դահլիճներից շշեր հավաքելու կարիք չունի: Մյուս կողմից՝ Նիկոլին էլ կարելի է հասկանալ. «տառապանքը փորձ ունի»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել