Հիսուն տարի առաջ` 1963թ. օգոստոսի 28-ին, Մարտին Լութեր Քինգը հանդես եկավ Լինքոլն մեմորիալում իր հայտնի «Ես ունեմ Երազանք» ճառով: Միգուցե շատերդ լսել եք ճառի մասին, միգուցե ոմանք կարդացել են, լսել հատվածներ: Բայց կարծում եմ եթե ամբողջությամբ կարդաք, կզգաք, կվերագիտակցեք, թե որքան խորն է մեր մեջ նստած ժամանակակից «ազատ» ստրուկի հոգեբանությունը: Ինչո՞ւ ժամանակակից ազատ ստրուկի:
Որովհետև ժամանակակից ազատ ստրուկն այն մարդը չէ, ում կոչում են ստրուկ: Նա էլ չէ, ում ստրկության են դատապարտել: Ստրուկը նա է, ով մոռացել է, որ ունի իրավունքներ, հաշտվել, որ իրեն հեծնելու են...մոռացել, որ ուներ, ունի երջանիկ, բարեկեցիք կյանքի իրավունք, երազանք, պահանջի կամք ու պատիվ...
Հիմա ԱՄՆ սևերի հարցն ու ճակատագիրը կարող է քեզ քիչ վերաբերվեն: Մենք ունենք մեր սեփական իրականությունն ու խնդիրները: Ու այստեղ հարցը հետևյալն է. արդյո՞ք դու ազատ ես: Արդյո՞ք գիտակցում ես ստրկությանդ աստիճանը: Կախված է նրանից, թե որքանով ես համակերպվել իրականությանը, կարգավիճակիդ, անելիքներից ու պատասխանատվությունից ճողոպրելու, բոլորին բացի զինքը մեղադրելու սովորությունից: Սա ընդդիմություն-պետություն-արտաքին ճնշումներ հարց չէ: Սա ամեն անձի խնդիրն է:
Շատ չերկարացնեմ, Քինգի կենացը` գործից հետո:
Կից նյութը՝ այստեղ