Pastinfo.am-ը գրում է.

Հայրենիքից ավելի թանկ մարդու համար ոչինչ չկա: Անշուշտ, երբ այդ հայրենիքը մարդկային կյանքի բարգավաճման համար է ստեղծված: Այս մասին Ֆրանսիայի հրապարակում համահայկական հանրահավաքի ընթացքում ասաց Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը՝ հղելով տերունական օրհնությունը և հայրական խոսքն ու խրատը:

Արքեպիսկոպոսը մեջբերեց երջանկահիշատակ կաթողիկոս Վազգեն Ա-ի խոսքերն ու խրատն՝ «Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք պահելն ու շենցնելը՝ առաքինություն», ապա ավելացրեց՝ այսօր մեր նախնյաց պատգամն է՝ լինել առաքինի , լինել Աստծո պատվիրաններով ապրող, որպեսզի կարողանանք պահել, պահպանել և շենացնել մեր հայրենիքը:

« Այսինքն՝ մենք պետք է մեզնից վանենք ամեն մի թշնամություն, ամեն մի իրար նկատմամբ որևէ վատ վերաբերմունք: Սարդարապատի գաղտնիքը եղավ այն, որ մեր ժողովուրդը՝ անկախ՝ գյուղացի, թե բանվոր, ահել, թե՝ ջահել, հոգևորական, թե աշխարհական, ծեր, թե՝ տղա՝ բոլորը միասնական դարձան՝ միասնական մեկ մտքով, մեկ կամքով, մեկ նպատակով և ահավասիք հաղթանակի գրավականը եղավ» ,- նշեց արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Նա աղոթք բարձրացրեց՝ բոլոր այն հոգիների համար, որոնք իրենց կյանքը դրեցին այսօրվա մեր Հայաստանն ունենալու, որոնք ոչ միայն կյանք տվեցին, այլև՝ կերտեցին ապագան և մեր պարտականությունն է մշտապես ոչ միայն խոսքով հիշել նրանց, այլ՝ կերտեցին ապագան: « Մեր պարտականությունն է մշտապես ոչ միայն խոսքով հիշել նրանց, այլ՝ մեր գործով և աղոթքով, մեր խոստումով, որ նրանց ընդհատված կյանքի շարունակությունը մենք ենք ապրելու, որ նրանց ընդհատված կյանքը մենք ենք լցնելու և միայն այս խոստումով կարող ենք առաջ գնալ»,- նշեց նա՝ աղոթք բարձրացնելու հանուն հայրենիքի, խաղաղության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել