Հայաստանում քաղաքական թեժ աշում է սպասվում, քանզի ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը սարերի ետևում չէ, սակայն պետք է նկատել, որ ոչ մի քաղաքական ուժ այս ամբողջ ընթացքում փորձ չարեց մանրամասնորեն ներկայացնել, թե ինչ կերպ է անդրադառնալու այդ համաձայնագրի նախաստորագրումը Հայաստանի վրա, քանզի նույնիսկ քաղաքականությունից բացարձակ անտեղյակ մարդը հասկանում է, որ չի կարող պետությունը ռազմական անվտանգության առումով համագործակցել մի պետության հետ, իսկ տնտեսական առումով` իր դաշնակցի, այսպես ասած, հակառակորդ պետության հետ: Զարմանալի է, որ բացի գեղեցիկ հնչեցումներից, ոչ մի կուսակցություն, ոչ մի քաղաքական միավոր հանդես չեկավ տնտեսական և քաղաքական վերլուծությամբ, որտեղ կարտահայտեր նախ իր մոտեցումները Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշման վերաբերյալ, ապա կհիմնավորեն դրանք: Հայաստանի համար արտաքին քաղաքականության ուղղվածությունից են կախված բազմաթիվ ներքին հարցեր, որոնք անտեսելն ուղղակի քաղաքական անգրագիտություն կլինի, ուստի ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը նախաստորագրելու կամ չստորագրելու որոշում կայացնելուց առաջ թե՛ իշխանությունը, թե՛ քաղաքական ուժերը պետք է հասարակությանը հիմնավորված բացատրություն տան:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aninaworld/posts/514970891906419
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել