Ստահակ լինելու կրթական ցենզը
Երբ ողջ համացանցը զվարճանում էր «Իմ քայլի» նոր ուսապարկի վրա, թե վերջինս բարձրագույն կրթություն չունի՝ ինձ համար դա էնքան էլ հասկանալի չէր։ Որովհետեւ, կապ չունի՝ Օքսֆորդ, Հարվարդ ես ավարտել, թե տգետ ես՝ ստահակը մնում է ստահակ։
Եւ ահա թարմ ստացված այս ուսապարկը, ով հպարտանում էր իր անկրթությամբ ու հայտարարում՝ «դա չի խանգարում, որ ես ծառայեմ հայրենիքիս», հայտարարել է՝ «Փաստացի Արցախը Ադրբեջանի մաս է: Իհարկե, սա մեր Արցախն է, սա մեր պատմական հայրենիքի մի մասն է, բայց եկեք նայենք միջազգային հանրության տեսանկյունից։ Մենք՝ որպես հայ ազգ, Արևմտյան Հայաստանը մերն ենք համարում, քանի որ այն եղել է մեր պապերի ծննդավայրը, բայց կա մի պարզ իրողություն և իրավական փաստեր…
Ես ոչ միայն ընդունում եմ այն, որ Արցախը համարում եմ Ադրբեջանի մաս, փաստորեն, այո, Արցախը Ադրբեջանի մաս է»։
Մնում է ճշտել՝ ո՞րն է սրա հայրենիքը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/n.zohrabyan/posts/1222766681877054
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել