Թարմ ստացված այս ուսապարկը հայտարարում է․ «Ես ոչ միայն ընդունում եմ այն, որ Արցախը համարում եմ Ադրբեջանի մաս, փաստորեն, այո, Արցախը Ադրբեջանի մաս է»


18:29 , 27 մայիս, 2022

Ստահակ լինելու կրթական ցենզը
Երբ ողջ համացանցը զվարճանում էր «Իմ քայլի» նոր ուսապարկի վրա, թե վերջինս բարձրագույն կրթություն չունի՝ ինձ համար դա էնքան էլ հասկանալի չէր։ Որովհետեւ, կապ չունի՝ Օքսֆորդ, Հարվարդ ես ավարտել, թե տգետ ես՝ ստահակը մնում է ստահակ։
Եւ ահա թարմ ստացված այս ուսապարկը, ով հպարտանում էր իր անկրթությամբ ու հայտարարում՝ «դա չի խանգարում, որ ես ծառայեմ հայրենիքիս», հայտարարել է՝ «Փաստացի Արցախը Ադրբեջանի մաս է: Իհարկե, սա մեր Արցախն է, սա մեր պատմական հայրենիքի մի մասն է, բայց եկեք նայենք միջազգային հանրության տեսանկյունից։ Մենք՝ որպես հայ ազգ, Արևմտյան Հայաստանը մերն ենք համարում, քանի որ այն եղել է մեր պապերի ծննդավայրը, բայց կա մի պարզ իրողություն և իրավական փաստեր…
Ես ոչ միայն ընդունում եմ այն, որ Արցախը համարում եմ Ադրբեջանի մաս, փաստորեն, այո, Արցախը Ադրբեջանի մաս է»։
Մնում է ճշտել՝ ո՞րն է սրա հայրենիքը։
Возможно, это изображение 1 человек и очки для зрения