Այս օրերին թե՛ մամուլ սպրդող տեղեկությունները, թե՛ պետական պրոպագանդայի կողմից շեշտադրվող մտքերը և թե՛ Նիկոլի ու նրա թիմակիցների՝ Բրյուսելում կատարվածի վերաբերյալ անձնական քոմենթները, որոնցում իշխանության ներկայացուցիչները փորձում են դիստանցիա պահպանել Միշելի տերմինաբանությունից ու այն համարել որպես նրա անձնական մեկնաբանություն (պնդում են, թե Նիկոլը չի հրաժավել Արցախի կարգավիճակից, այլ ընդամենը տեղի է ունեցել հարցի հետաձգում), գալիս են փաստելու, որ իշխանությունների մոտ առկա է համարձակության պակաս, որոշակի խուճապ, որը ցրելու արդյունավետ ձևը դեռ չեն կարողանում գտնել:
Իշխանական մեկնաբանությունները՝ Միշելի հայտարարությանը միամիտներին կարող են թվալ բալասան, սակայն իրականում միանգամայն հավանական է, որ գործ ունենք մեկ այլ՝ շատ ստոր երևույթի հետ:
Իշխանությունները խոստանում են ժողովրդի թիկունքում չստորագրել որևիցե կասկածելի փաստաթուղթ: Ներկայիս չքմեղանքը միտված է հենց նման տպավորություն գործելուն՝ չնայած շատ հնարավոր է, որ իրականում Նիկոլն ուղղակի շուստրիություն է անում՝ Ալիևի հետ բռնած գործն իր ավարտին հասցնելու համար՝ նույն ժողովրդի թիկունքում: Այսինքն՝ մի գեղեցիկ օր, ինչպես Շուշիի հանձման օրը, Նիկոլը կարող է բունկերից «լայվ» մտնել ու «ավետել» Ալիևի երազանքի իրականացումը՝ նախօրոք հայտարարելով «Արցախը հայաստան է, և վե՛րջ»-ի պես մի բան: Ու գործընթացն, ըստ երևույթին, հենց այդ ուղղությմաբ էլ շարժվում է, ուստի՝ պետք է պատրաստվել վատթարագույնին ու հակաքայլ մտածել:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/274
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել