ԱԺ-ում Նիկոլի երեկվա հայտարարած մադրիդյան ստերը իրոք տիեզերքը գրավելու լուրջ փորձ էր
Ուրեմն աշխարհը չի տեսել նման բան ,երբ հաղթանակած պետությունը կործանած մարդը,պատերազմում 5000 զոհ տված ռեժիմի առաջնորդը,սեփական երկիր թշնամուն ներս թողած և օկուպացիան խաղաղություն որակող ղեկավարը այդ ողջ գործընթացը կապի նախկինների հետ և իր մեղավորությունը թաքցնի ու ամեն անգամ խուսափի պատասխանատվությունից:
Մեր հասարակությանը սրանք տարան դանդաղ ադապտացիայի,եթե մի ժամանակ բոլորը զարմանում և զայրանում էին ադրբեջանցի զինվորականի վրա,ով Գորիսի ճանապարհի մեքենաներից Արցախի դրոշն էր քերելով հանում,էսօր չենք զարմանում Երևանի կենտրոնում Արցախի դրոշը պատերից քերող հայերի վրա:Այ սա իրոք տիեզերական խայտառակություն է ,բայց փաստ:
Մադրիդյան սկզբունքների մասին հանգամանալից խոսել են և ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և պատերազմի անոնս այնտեղ երբևէ չի եղել ու չէր էլ կարող լինել քանի որ այն Հայաստանում,որը 2018-ից էլ չկա ուրիշ իրավիճակ էր,մի իրավիճակ երբ Ալիևին փակ դռների հետևում ստիպում էին ճանաչել ԼՂ անկախությունը,մի իրավիճակ երբ ՀՀ ԶՈւ ունակ էին պաշտպանել մեր սահմանները,երբ մեր միակ ռազմական դաշնակից ՌԴ աջակցում էր մեզ:
Մադրիդյան էս ստերը ըստ էության արդեն ժամկետանց են:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=111857764867732&id=100081305269988
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել