Նույն օրը, երբ Հայաստանի արտաքին գործերի նախարարության աշխատակիցները նախարարության շենքի պատուհաններից սարսափահար և հապշտապ կերպով պոկում էին Արցախի դրոշներով "ԱՐՑԱԽ" գրվածքը, Երևանի փողոցներում թուրքական բեռնատարը ազատ երթևեկում է այս նկարով։ Ոստիկանության պարեկային ծառայողներն այս մեքենան չեն կագնացնի, փաստաթղթեր չեն ստուգի և չեն ուղեկցի, քանզի ռիսկեր չկան, որ այս մեքենան քաղաքացիական անհնազանդության կմասնակցի և փողոց կփակի։ Այս մեքենայի համար Հայաստանում այլևս բոլոր ճանապարհները բաց են։ Հայաստանում հիմա փակվում են միայն հայրենիքի փրկության համար պայքարի դուրս ելած մարդկանց ճանապարհները։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1334792690377531&id=100015404379664
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել