Հիշու՞մ եք, թե ինչպես էր 2018-ի «հեղափոխության» ժամանակ և դրանից հետո, Փաշինյանն ամեն պատեհ ու անպատեհ առիթի զինվորականի համազգեստ կրում։ Փաշինյանը նաև նստում էր հերոս հրամանատարների և բարձրաստիճան սպաների կողքին, լուսանկարվում էր, տեսարաններ էր սարքում, որպեսզի իրեն, իր կնոջը կամ թիմակիցներին պատվի առնեն․․․ Իսկ 2020-ի դավաճանված 44-օրյա պատերազմից հետո, նրա կողմից նման քայլեր այլևս չեն արվում։
ԵՎ ի՞նչու։
Առիթն ու պատճառը՝ ազտամարտիկի, կռվողի իսկ այնուհետև նաև զորահրամանատարի նմանվելն էր ու սեփական անձը Արցախի ազատության մարտիկների և հաղթանակած բանակի սպաների հետ ասոցացնելը։ Ե՛վ հեղափոխության ժանամանակ և՜ հեղափոխությունից հետո, Փաշինյանը զինվորական համազգեստ էր կրում «նախկիններին»՝ բանակաշինության գործով զբաղվածներին և հող ազատագրածներին նմանակելով։
Նա հագավ, օգտագործեց և մաշեցրեց ոչ թե համասգեստը, այլ դրա հետ ասոցացվող հարգանքը, պատիվն ու վստահությունը։ Իսկ այսօր, եթե նա զինվորականի համազգեստ կրի՝ արդեն կսկսվի ասոցացվել ոչ թե «նախկինների բանակ»-ի հետ, այլ 44-օրյա տխրահռչակ պատերազմում պարտության, իր ստերի և ստորագրած կապիտուլյացիայի հետ, որի խարանն առանց այդ էլ մինչև մահ հետևելու է նրան։
Պատճառներից մեկն էլ, որ Փաշինյանն այլևս էլ «չի շտապում» այցելել դիրքեր, զորամասեր, և ոչ էլ հանդիպել բարձրաստիճան, միջին, կրտսեր և կամ շարքային աստիճանի զինվորականների հետ, այն է, որ նա վախենում է նրանից, որ իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից և ինչ-որ մեկը կարող է ձեռքի եղած հրազենով կամ առաջին ծանր առարկայով խփել նրա գլխին։
Բանը նրան է հասել, որ այս հետպատերազմական աղետալի իրավիճակում, մենք չունենք անգամ գլխավոր շտաբ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/HAYK007/posts/7652920078082897
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել