Tert.am-ը գրում է․

Զոհված զինծառայողների ծնողները ակցիա են իրականացնում Զինվորական  քննչական գլխավոր վարչության դիմաց։ Ծնողներից մեկը լրագրողների հետ զրույցում նշել, որ իրատեսական չեն համարում այն, որ Նիկոլ Փաշինյանին կանչելու են հարցաքննության։

«Տրամաբանությունը այս երկրում արդեն չորս տարի է չի գործում։ Տրամաբանության սահմաններում Նիկոլ Փաշինյանից և նրա ղեկավարած կառույցներից ոչինչ չենք ակնկալում, բայց դա ամենևին չի նշանակում, որ պետք է նստենք և նայենք, թե մեր երեխաներին գիտակցված սպանդի տարած ոհմակը ոնց է ծաղրում մեր զգացմունքները, ամեն օր մեզ խոշտանգումների ենթարկում։ Երբ տեսնում ես, որ քո զավակի դահիճը պատժված չէ և ամեն օր փորփրում է քո վերքը, դու խոշտանգման ես ենթարկվում։ Իրենցից ոչինչ չենք սպասում, բայց սպասելիքիներ ունենք հասարակության առողջ հատվածից։ Այն, ինչ կատավում է Հայաստանում չորս տարի շարունակ, դեմ է բնության օրենքներին, չի կարող հասարակության մի հատվածը մյուսի կյանքը դժոխք դարձնել ու հանգիստ ապրել, այդպես չի լինում բնության մեջ։ Չեն կարող 5000 երեխայի մորթել ու հանգիստ ապրել։ Այն, ինչ անում էր Փաշինյանը իշխանության գալուց առաջ, այս պատերազմի նախապատրաստական աշխատանքն էր»,- ասաց նա։

Նշենք, որ այս պահին զոհվածների ծնողները վարչության բակում են, պահանջում են զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրիկին՝ Գարիկ Գալեյանին, ազատ արձակել, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել հարցաքննության։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել